Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արարատի մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: "Ես գտնվում եմ Արարատի մարզում։ Կլինեմ մի քանի գյուղերում՝ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։ Ազատավան գյուղ՝ ինտենսիվ այգիներ", - Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Վարչապետը Facebook-ի ուղիղ եթերում էր Ազատավան այցելության ընթացքում, եւ օգտատերերը կարող Էին հետեւել նրա այցի ընթացքին։ Այնուհետև կառավարության ղեկավարը մեկնել է Վերին Դվին քաղաք, որտեղ հետևել է, թե ինչպես են աշխատում հակակարկտային համակարգերը ։
Փաշինյանին ուղեկցում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: