Արմինֆո"Արեւելյան գործընկերության" երկրների համար ֆինանսավորման ավելացում, խոստովանում, որ ոչ բոլոր երկրներն են հավասարապես շահագրգռված ԵՄ-ի հետ մերձեցման հարցում, ինչպես նաեւ ռոումինգը չեղարկելու առաջարկ. սրանք են Եվրախորհրդարանի միջազգային գործերի հանձնաժողովի հանձնարարականները:
ԵՄ հունիսյան գագաթնաժողովի հանձնարարականների քննարկումը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի երկրների ղեկավարների հետ տեղի է ունեցել երեքշաբթի, գրում է Gazeta Prawna-ն: Լեհ եվրապատգամավորների նախաձեռնությամբ նիստի զեկուցագրում ներառված է "Արեւելյան գործընկերության" երկրներում, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ այդ երկրների միջեւ բջջային հեռախոսներից օգտվելու համար ռոումինգային վճարումների վերացման հանձնարարական:
"Այսօր եւ 2020 թվականից հետո Եվրոպական հանձնաժողովը, ինչպես երբեք, պետք է վճռական գործողություններ ձեռնարկի "Արեւելյան գործընկերության" երկրների նկատմամբ, քանի որ սպառնալիքի տակ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագան, ինչպես նաեւ ԵՄ կայունությունը", - համատեղ հայտարարություն են արել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռադոսլավ Սիկորսկին եւ Միխայել Գալերը:
Միջազգային գոոործերի հանձնաժողովը գտնում է, որ հաջորդ ամիս կայանալիք "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովը պետք է բերի ԵՄ-ի եւ նրա արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության ներգրավման եւ զարգացման հստակ երկարաժամկետ ռազմավարություն: Եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են, որ ԵՄ երկրների կառավարությունները համագործակցության հստակ եւ հավակնոտ ծրագիր պատրաստեն, որը որոշակի օգնություն աապահովի Ուկրաինային, Մոլդովային, Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին: Միևնույն ժամանակ, նրանք կարծում են, որ ԵՄ-ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերի և ավելին առաջարկի այն երկրներին, որոնք բարեփոխումներ են իրականացնում եվրոպական չափանիշների ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, պատգամավորները խոսում են այն մասին, որ ֆինանսական աջակցության ուժեղացումը պետք է կապված լինի բարեփոխումների չափանիշների հետ։
"Առավել հավակնոտ երկրները, որոնք ստորագրել են ասոցացման շուրջ համաձայնագիրը եւ իրականացնում են ազատ առեւտրի մասին խորը եւ համապարփակ համաձայնագիրը՝ Վրաստանը եւ Ուկրաինան, պետք է իմանան, որ հերթական հաջողություններն ու ներդրված բարեփոխումները նրանց առջեւ բացում են նոր հեռանկարներ, համագործակցության նոր հատվածներ", - ասել է "Իրավունք եւ արդարություն" կուսակցության պատգամավոր Աննա Ֆոտիգան: "Մենք հասկանում ենք, որ ԱԳ որոշ երկրներ ընտրել են այլ նպատակներ ։ Իսկ ԵՄ քաղաքականության նպատակն անփոփոխ է. խորացնել մեր հարաբերությունները միջազգային իրավունքի և հիմնարար արժեքների շրջանակներում, ինչպես նաև ամրապնդել կայունությունն ու բարգավաճումը ողջ տարածաշրջանում", - հավելել է Ռադոսլավ Սիկորսկին ։ "Արևելյան գործընկերության" հունիսյան գագաթաժողովում տեղի կունենա 2017 թվականին տեղի ունեցած նախորդ գագաթաժողովից հետո ձեռք բերված արդյունքների ամփոփում: Բացի այդ, առաջնորդները պետք է հաստատեն երկարաժամկետ քաղաքական նպատակները, որոշեն համագործակցության հետագա ամրապնդման ուղղությունը, ինչպես նաեւ հաստատեն 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածում նպատակների հաջորդ շարքի նախապատրաստական աշխատանքների անցկացման մանդատը: