Արմինֆո.ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել։ Facebook-ի իր էջում պատգամավորը տեղեկացրել է, որ երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվել է, որ ջերմությունը 37 է։
«Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։
PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն», - տեղեկացրել է Թունյանը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3538 դեպք, ապաքինվել է 1430 մարդ, մահացել է՝ 47-ը ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 հիվանդ: