Արմինֆո.Մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում Հայաստանի քաղաքական վերնախավը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք: Այնուհետև մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների երթը դեպի Անհայտ զինվորի գերեզման:
Հավելենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով ՝ այսօր այցելությունների համար փակ են Հաղթանակի զբոսայգին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնը, ինչպես նաև Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Հաղթանակի օրվա առթիվ հանդիսատեսի դատին կներկայացվի հագեցած և բազմաժանր մշակութային ծրագիր: Համերգին կմասնակցեն ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը, Արսեն Գրիգորյանը, "Nemra" ռոք խումբը, երգի պետական թատրոնի արտիստները, հայտնի օպերային երգիչներ:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ։