Արմինֆո. Մայիսի 9-ի ժամը 11: 00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք է արձանագրվել: Այդ մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն՝ ապաքինվել է ևս 49 հիվանդ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 3175 դեպք, ապաքինվել է 1267 մարդ, մահացել է 44-ը: Կորոնավիրուսի վերջին զոհը եղել է 61-ամյա կին, ով ունեցել է նաեւ խրոնիկական հիվանդություն: Անցած օրվա ընթացքում արձանագրվել էր մահվան եւս երկու դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 հիվանդ: