Արմինֆո. Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ավելի խորը ճգնաժամ կսկսվի։ Այս մասին մայիսի 5-ին խորհրդարանական ամբիոնից հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում համախմբման կոչ է արել: Նա դրական է գնահատել տնտեսական մեղմացումները, ընդգծելով, որ բոլոր գործատուները պետք է լուրջ պատասխանատվություն կրեն անվտանգության բոլոր միջոցների կատարման համար։ "Որպես տնտեսագետ ես կանխատեսում եմ, որ խորը ճգնաժամը դեռ առջևում է, և այն կսկսվի հուլիս-օգոստոս ամիսներին", - հայտարարել է Մելքումյանը:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ պատգամավորը հիշեցրել է, որ Խորհրդային Հայաստանից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 300 հազար քաղաքացի, 120 հազար մարդ զոհվել է: Բացի այդ, խորհրդային այլ հանրապետություններում բնակվող եւս 200 հազար հայեր նույնպես մասնակցել են ռազմական գործողություններին, եւ նրանց թիվը մոտ 80 հազար է, Մելքումյանը հատուկ նշել է, որ Ղարաբաղից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 45 հազար մարդ, որից հետագայում 23 հազար մարդ Է զոհվել, մինչդեռ Ադրբեջանում յուրաքանչյուր 15 բնակչից միայն մեկն է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին: Պատգամավորը նկատել է, որ դա հնարավորություն է տալիս գնահատել այն տարիներին վարվող քաղաքականությունը։
"Ես գլուխ եմ խոնարհում նաև Ղարաբաղյան և Ապրիլյան պատերազմների ժամանակ բոլոր զոհվածների առջև։ Մենք պետք է առաջ շարժվենք եւ զարգացնենք մեր ռազմական հզորությունը", - նշել է Մելքումյանը ։