Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին: Այդ մասին հաղորդել են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քյարամյանն ազատվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ։ Նշենք, որ մեկ օրում Արգիշտի Քյարամյանը փաստացի երկու պաշտոն է փոխել։
Մայիսի 4-ին Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՔԿ պետի տեղակալ։