Արմինֆո. ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության հյուպատոսական բաժինը մայիսի 5-ից կվերսկսի իր գործունեությունը: ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության հաղորդագրության համաձայն, հյուպատոսական բաժինը մայիսի 5-ից աշխատելու է երկուշաբթիից մինչեւ ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչեւ 13.00-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սանիտարահամաճարակաբանական պահանջներին (պաշտպանական դիմակների եւ ձեռնոցների օգտագործման դեպքում) խիստ համապատասխան:
Հաղորդագրության համաձայն, այս փուլում հյուպատոսական հիմնարկը սկսում է իրականացնել հետեւյալ հյուպատոսական ծառայությունները ՝ անձը հաստատող փաստաթղթերի թարմացման հայտերի ընդունում, որոնց գործողության ժամկետը լրացել է, Բուլղարիայի քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի ընդունում, շտապ նոտարական ծառայությունների իրականացում՝ փաստաթղթերի ստորագրության եւ բովանդակության հավաստում:
Նշվում է նաեւ, որ ինչպես եւ նախկինում, արտակարգ եւ հումանիտար գործերը նախկինի պես հյուպատոսական ծառայության կողմից կդիտարկվեն առաջնահերթ կարգով: Դեսպանատանը նաեւ հավելել են, որ մարդկանց կուտակումները եւ հերթերը բացառելու համար ցանկալի է զանգահարել հյուպատոսական ծառայություն 010454582 հեռախոսահամարով ՝ ժամը 14.00-ից մինչեւ 16.00-ն, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է նաեւ դիմել ինչպես վերը նշված հեռախոսահամարով, այնպես էլ թեժ գծով՝ 096405210:
Դիվանագիտական ներկայացուցչությունում քաղաքացիներին կոչ են արել դեսպանատուն այցելելիս պահպանել սանիտարահամաճարակային պահանջները: