Արմինֆո. Կառավարությունը սկսում է ապակենտրոն պայքար COVID-19-ի դեմ։ Այս մասին պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ խորհրդակցություն ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարել է, որ գլխավոր պատճառն այն է, որ մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ հնարավոր են կորոնավիրուսի նոր դեպքեր, և այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել: < Մեր խնդիրնը կորանավիրուսի հետ գոյակցելու համար պայմաններ ստեղծելն է։ Համաձայնեք, մի ամբողջ տարի փակ մնալ հնարավոր չէ ։ Եթե մենք իմանայինք, որ մեկ ամսում, շատ խիստ սահմանափակումներով կհաղթահարենք կորոնավիրուսը, կարելի էր գնալ այդ քայլին, սակայն դա հնարավոր չէ>,- հայտարարել Է վարչապետը։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայիսի 4 - ին կբացվեն վերամշակող արդյունաբերության գործունեության ոլորտը, մեծածախ եւ մանրածախ առեւտրի որոշ ձեռնարկություններ, բացառությամբ խոշոր առեւտրի կենտրոնների, շուկաների: <Բացառություն են կազմում 10-12 ոլորտները, որոնց վրա կսահմանվեն սահմանափակումներ։ Առայժմ փակ կլինեն կրթության և տրանսպորտի ոլորտները, որոնք վարակի տարածման տեսանկյունից ամենավտանգավորն են ։ Մենք հույս ունենք, որ որոշակի միջոցառումների մշակումից հետո կկարողանանք կարգավորել տրանսպորտի ոլորտի գործունեությունը>, - եզրափակել է Ավինյանը։