Արմինֆո.10-115 տարի շարունակ Հայաստանում գործել են թաքնված տնտեսական գործունեության սխեմաներ։ Այդ մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով ՝ այս պահին տարբեր քննչական ստորաբաժանումներում Հայաստանի համար աննախադեպ մասշտաբով քրեական գործեր են քննվում։ Ինչպես նշվել է, հանրապետությունում 10-15 տարի շարունակ գործել են թաքնված եւ արտոնյալ տնտեսական գործունեության սխեմաներ, որոնք իրականացվել են հարյուրավոր սուբյեկտների միջոցով։ Ըստ նախնական տվյալների, խոսքը վեեերաբերում է հարյուր միլիոնավոր դոլարների շրջանառության: Դավթյանը տեղեկացրել է, որ ստացված օպերատիվ տվյալների համաձայն, այդ գործընթացը ղեկավարվել է մեկ-երկու կենտրոններից, եւ այլ ճանապարհներով, հատկապես արտոնյալ տնտեսական գործունեության դեպքում, դա հնարավոր չէր իրականացնել:
Գլխավոր դատախազը նաեւ ընդգծել է, որ այդ հարյուրավոր սուբյեկտների տնտեսական գործունեությունը եւ նրանց ֆինանսական հոսքերը կազմակերպվել են այնպես, որ դրանց բացահայտման համար լուրջ խոչընդոտներ առաջանան: Այդ քրեական գործերի քննության ընթացքում, նրա խոսքով, իրականացվում է թիմային աշխատանք, այդ թվում ՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Ընդ որում, արդեն այս փուլում կան անձինք, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, և մի շարք դրվագներով հավաքվել է ապացուցողական բազա։ Խոսքը արդեն իսկ հարուցված քրեական գործերի մասին է, որոնց մասով առանձին հրապարակումներ են արվել։ Չմանրամասնելով՝ Դավթյանը հիշատակել է ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին ։ Ընդ որում, գլխավոր դատախազը հրաժարվել է մեկնաբանել վարչապետի մամուլի խոսնակի Facebook-ի վերջին հրապարակումներն այն մասին, որ Մինասյանը կապված է եղել մի շարք խոշոր ընկերությունների հետ, այդ թվում՝ ԶՊՄԿ-ի, "Երեւան մոլ" առեւտրի կենտրոնի եւ "Շանթ" ու "Արմենիա" հեռուստաընկերությունների հետ: Ինչ վերաբերում է նրա գտնվելու վայրին, ապա ստույգ հայտնի է միայն այն, որ նա ավելի վաղ լքել է Հայաստանի սահմանները ։