Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ՝ արձագանքելով փոխվարչապետի պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին ։
<Քանի որ ֆեյքնյուզին մոտ կանգնած լրատվամիջոցները և իրենց ծափ տվող որոշ օգտատերեր, շարունակելով ապրել ֆանտազիաների աշխարհում, փորձում են իրենց համար ցանկալին իրականության տեղ ներկայացնել, ևս մեկ անգամ նշեմ, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի>,- գրել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին։ Նման հայտարարություն էր արել վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը։