Արմինֆո.94-ամյա տատիկը դարձել է COVID-19-ից բուժված Հայաստանի ամենատարեց հիվանդը։
Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը:
Ապրիլի 29-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1932 դեպք,առողջացել է 900 մարդ, մահացել է 30 մարդ, փաստացի բուժում է ստանում 1000 հիվանդ: