Արմինֆո. Հայաստանի "Բարեկամություն" պարի պետական համույթը ԱՊՀ պարային անսամբլների թոփ - 3-ում է: Այդ մասին հաղորդում է ՏուրՍտատ զբոսաշրջային պորտալը։
Զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն պարային համույթների վարկանիշը ըստ հանդիսատեսի շրջանում վայելած ժողովրդականության և համացանցում հեռարձակումների: Վարկանշային աղյուսակը պատրաստվել է ապրիլի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ նշվող Պարի միջազգային օրվա առթիվ:
ԱՊՀ-ում լավագույն պարային համույթների հնգյակում են Բելառուսի պարի պետական ակադեմիական անսամբլը, Ղազախստանի "Սալթանատ" պարի պետական անսամբլը, Ադրբեջանի պարի պետական անսամբլը, Հայաստանի "Բարեկամություն" պարի պետական անսամբլը և Ղրղզստանի ն. Տուգելովի անվան "Ակ-Մարալ" պարի պետական անսամբլը: Վարկանիշը ներկայացված է պարի թատրոնների ժողովրդականության և առցանց հեռարձակումների առաջարկների հետազոտության արդյունքներով:
Ռուսաստանում առաջին տեղում Մոսկվայի "Գժել" պարի պետական ակադեմիական թատրոնն է։