Արմինֆո. Ապրիլի 28-ին իրականացվել է Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան է մեկնել 119 ՀՀ քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացի(ընդամենը 144 հոգի)։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուկրաինայի հայերի միությանը և անձամբ ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված՝ կազմակերպչական հարցերը լուծելու համար (Ovakim Arutyunyan): Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։
Նշենք, որ Երևանից Կիև է ժամանել Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի։