Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները մեղմելու վերաբերյալ։
Նոր որոշմամբ՝ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը և սպորտով զբաղվելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով՝ առավոտյան 10:00-ից 12: 00-ը և երեկոյան 19:00-ից 21:00-ը: Ընդ որում, պարետը կոչ է անում քաղաքացիներին իրենց մոտ ունենալ անցաթուղթ, որը նախկինում գործել է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 10 օրվա ընթացքում վերացվելու են Հայաստանում տնտեսական գործունեության սահմանափակումները: <Տնտեսության բոլոր ոլորտները նորից պետք է աշխատեն ։ Սահմանափակումները կմնան միայն կրթության ոլորտում>, - նշել է նա ։-