Արմինֆո. ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ մարզում ընդհանուր առմամբ արձանագրվել է 62 հաստատված դեպք։
<Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ>,- ընդգծել է մարզպետը։