Արմինֆո.Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։
Ինչպես հաղորդել են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, այսպիսով, ընդհանուր առմամբ, ապրիլի 25-ի առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1677-ի: Փաստորեն, հիմա բուժվում է 846 մարդ։ Ապաքինվել է 803 մարդ, մահացել է 28 հիվանդ ( գումարած մեկ նոր դեպք)։