Արմինֆո. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին ։ Այս մասին ասված է ԵԺԿ Facebook-ի էջում ։
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ <Մենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել իր անցյալը և դրանով ճանապարհ հարթել դեպի թուրք և հայ ժողովուրդների հաշտեցում:
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը, ինչպես նաև դրանց պատշաճ պատիժը պետք է առաջնահերթություն դառնա միջազգային հանրության համար>:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի ժամանակ ԵԺԿ-ն ընդունել է <Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները> բանաձևը: