Արմինֆո. Հայաստանում արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները և ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.<Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան անունից ծաղկեպսակ է դրվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ>։ Ընդ որում, դիվանագետը հիշեցրել է, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ են այցելել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Անդրեյ Գրիշչուկը: ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք ծաղկեպսակ են դրել հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետեւ մեկ րոպե լռությամբ հարգել հայ ժողովրդի պատմության մեջ այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը:
Ծաղկեպսակ են դրել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: <Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին, որոնք բազմաթիվ անմեղ հայերի կյանքեր խլեցին ։ Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի>, - նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ ։
<Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ՝ ՀՀ - ում Գերմանիայի դեսպանության անունից ծաղկեպսակ դրվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում>, - հսյտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել նաև Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի և այլ պետությունների դեսպանատների ներկայացուցիչները: