Արմինֆո. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ, ըստ էության, բաց տեքստով խոստովանել է, որ Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանի համար գազի գինը ՝ ի պատասխան ռուսական ընկերությունների նկատմամբ մեր երկրում հարուցված իրավական գործընթացների։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
<Երբ Հայաստանի եւ Բելառուսի համար գործող գինը շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, դա ընկալվում էր որպես իրողություն ։ Ճիշտ չեմ համարում դաշնակցային հարաբերությունների մասին հիշել միայն տրամագծորեն հակառակ իրավիճակում>,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նախարարը Հայաստանում ևս մեկ քրոնիկ խնդիր է համարել ներքին սակագները, որոնք դժվարացնում են առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը վերջնական գնագոյացման գործում: Նա նաև նշել է բոլոր ոլորտներում դաշնակցության դրսևորման անհրաժեշտությունը։ <Մենք հույս ունենք, որ հայ-ռուսական ձեռնարկությունների դեմ դատական գործընթացները կկարգավորվեն՝ առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին>,-հայտարարել Է Լավրովը:
Նման հայտարարությունները, խորհրդարանականի գնահատմամբ, չեն համապատասխանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա դաշնակցային, առեւտրատնտեսական եւ ռազմաքաղաքական հարաբերություններին: Բաբաջանյանը Լավրովի հայտարարությունները գնահատում է՝ որպես շանտաժ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին ։
Խորհրդարանականը նշել է, որ Հայաստանում ռուսական ընկերությունների, այդ թվում՝ ՀԿԵ-ի նկատմամբ իրավական գործընթացները պայմանավորված են վերջիններիս բազմամյա հանցավոր, կոռուպցիոն սխեմաներով գործունեությամբ եւ Հայաստանի նախկին իշխանությունների հետ համագործակցությամբ։ Նրա գնահատմամբ ՝ նման պահվածքը բնորոշ է ռուսական ընկերություններին այն երկրներում, որտեղ դա թույլ են տալիս տեղական իշխանությունները, եւ լայն իմաստով, ցավոք, ռուսական բիզնես մշակույթի մի մասն է:
Պատգամավորի գնահատմամբ ՝ Հայաստանի օրինական, լեգիտիմ իշխանությունները ձգտում են իրավական դաշտ բերել ամեն ինչ, և ոչ միայն ռուսական ընկերությունները ։ Ի պատասխան դրան ՝ Լավրովը փաստացի պատասխանում է գազի սակագների ավելացման սպառնալիքով, եթե ռուսական ընկերություններին թույլ չտան շարունակել աշխատել Հայաստանում ՝ շրջանցելով օրենսդրությունը ։ Բաբաջանյանի նման վիճակն անթույլատրելի է համարում ՝ Երևանի սիմետրիկ պատասխանի անհրաժեշտություն տեսնելով։
<Մոսկվան, իհարկե, կարող է իրեն նման ցինիկ վերաբերմունք թույլ տալ՝ Հայաստանի նախկին իշխանությունների ստորագրած գազային խայտառակ համաձայնագրի շնորհիվ։ Կարող է իրեն թույլ տալ խոսել գազի սակագնի բարձրացման մասին, մինչդեռ ամբողջ աշխարհում էներգակիրների գներն աղետալի անկում են ապրում ։ Սակայն այն փաստը, որ մեր իշխանություններին այս ամենը <ժառանգությունը> է մնացել նախորդներից, որևէ կերպ չի նշանակում, որ նրանց պետք չէ մտածել այդ համաձայնագրերի վերանայման մասին ։
Հասկանալի է, որ սա բավականին բարդ գործընթաց է, որը վերաբերում է միջպետական համագործակցության և հարաբերությունների մնացած բոլոր բաղադրիչներին ։
Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում արդեն 2 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պրոյեկցումը նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների այդ ոլորտի վրա>, - ամփոփել է Բաբաջանյանը։