Արմինֆո. Ուկրաինայի հայերի համար Ցեղասպանությունը եւ Գոլոդոմորը ընդհանուր ողբերգություն են, եւ այդ հանցագործությունը չճանաչելու ցանկացած կոչ համարում ենք Ցեղասպանության շարունակություն։ Այս մասին ասվում է Դոնեցկի մարզի Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ ։
<Ուկրաինայում քաղաքական կյանքը ապրիլի 24-ի նախօրեին սրում է առանց այդ էլ ոչ հասարակ իրավիճակը՝ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Բ․ Բոդնարի՝ Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին մասնակցելուց ձեռնպահ մնալու կոչից հետո։ Հայերն Ուկրաինայում ապրում են ավելի քան 1000 տարի, իրենց համարում են այդ երկրի լիիրավ քաղաքացիներ։ Նրանց լիակատար ներգրավվածությունը բոլոր հասարակական և քաղաքական գործընթացներում, անմնացորդ նվիրումն ի բարօրություն Ուկրաինայի, կասկածից վեր է>,- ասվում է համայնքի հայտարարության մեջ, որը ներկայացնում է AnalitikaUA.net.
Հիշեցվում է, ոի Ուկրաինայի տասնյակ քաղաքային, մարզային եւ շրջանային ռադաներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Մարիուպոլը եւ Կրամատորսկը 2015 թվականին։
<105 տարի առաջ շատ հայեր, որոնց հաջողվել է փրկվել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից, նոր տուն են գտել Ուկրաինայում, նրանցից շատերը զոհվել են Գոլոդոմորի ժամանակ։ Ուկրաինայի հայերի համար Ցեղասպանությունը եւ Գոլոդոմորը ընդհանուր ողբերգություն են, եւ այդ հանցագործությունները չճանաչելու ցանկացած կոչ մենք համարում ենք ցեղասպանության շարունակություն։
Մեր երեխաները իրենց ուկրաինացիներ են համարում, մենք սովորեցնում ենք նրանց ապրել եւ հասկանալ իրենց բազմամշակութային ժառանգությունը: Եվ ցեղասպանության հարցը չպետք է լինի պետությունների միջև քաղաքական շահարկումների մի մասը ։ Ցեղասպանությունը ժողովրդի և ազգի գոյատևման, այլ ոչ թե՝ քաղաքականության հարց է ։
Դոնեցկի մարզի հայկական կազմակերպության կողմից հայտարարում ենք հօգուտ այսրոպեական եւ քաղաքական շահերի այդիսի հարցադրման անթույլատրելիության մասին>,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի փոխարտգործնախարար Վ.Բոդնարի նամակում նշված է եղել, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, եւ դիվանագետը խնդրել է ուկրաինացի պաշտոնյաներին ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին մասնակցելուց եւ հրաժարվել այդ տերմինի օգտագործումից: Բոդնարի այդ քայլն արդեն խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան