Արմինֆո.Անհպում վճարումներն այսօր առավել, քան արդիական են։ Այսուհետ առանց PIN կոդի մուտքագրման վճարում կատարելու սահմանաչափը նոր թողարկվող քարտերի համար 20․000 ՀՀ դրամ է։ IDBank-ի Visa pay wave քարտերով տարբեր վաճառակետերում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է քարտը մոտեցնել POS տերմինալին։
IDBank-ն այս քայլով հնարավորություն է տալիս իր հաճախորդներին չվտանգել իրենց առողջությունը, և ավելի մեծ գումարի չափով վճարում կատարել անգամ քարտն առանց վաճառողին փոխանցելու։
Բանկում նշել են, որ անհպում կարելի է վճարել նաև Idram դրամապանակին կցված IDBank-ի քարտերով՝ օգտվելով QR և NFC տեխնոլոգիաներից։
IDBank-ն առաջարկում է Idram Rocket Visa, ինչպես նաև Visa Gold, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite դեբետային և կրեդիտային քարտեր, որոնք կարող եք պատվիրել Idram հավելվածից և Բանկի կայքից։