Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Ֆրանսիա վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին հիշեցնում է Բելավիայի կողմից Երեւան-Մինսկ - Փարիզ չվերթները շարունակելու մասին:
Ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունում արձանագրել են, որ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ միջազգային չվերթների սահմանափակման համատեքստում, Belavia ավիաընկերությունը շարունակում է Երեւանից Փարիզ թռչել՝ Մինսկով:
Դեսպանությունից տեղեկացրել են, որ առաջիկա չվերթներն իրականացվելու են ապրիլի 25-ին, 27-ին և 29-ին։ Մեկնումը՝ ժամը 03:00-ին (Երևանի ժամանակով): Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ավիաընկերության կայքում՝ https://en.belavia.by/ .