Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոլոր քաղաքացիներին միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիային։
<Ժամը 21.00-ին անջատում ենք մեր տների լույսերը՝ եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերները ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդը կարձագանքի։ Նրանք՝ ում տնից Ծիծեռնակաբերդը չի երեւում, արձագանքը կտեսնեն հեռուստատեսային եթերին հետեւելով>,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Ապրիլի 24-ին կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին: Մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: