Արմինֆո.Կորոնավիրուսի տարածման հնարավորությունները նվազեցնելու նպատակով Visa և MasterCard վճարային համակարգերը ավելացրել են առանց PIN կոդի մուտքագրման անհպում գործարքների սահմանաչափերը:
Արդշինբանկի Visa և MasterCard վճարային քարտերով հնարավոր է կատարել 20 000 դրամի անհպում եղանակով վճարում՝ նախկին 10 000-ի փոխարեն, ինչը ստեղծված իրավիճակում առօրյա գնումներն էլ ավելի անվտանգ և հարմարավետ կդարձնեն:
Այս օրերին, չափազանց կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, Արդշինբանկը հորդորում է հնարավորինս օգտվել վճարումների առցանց տարբերակներից և քարտերի անհպում վճարման եղանակից: Բանկը շարունակում է զարգացնել բանկային ծառայությունների հեռահար սպասարկման հնարավորությունները, որն այսօր ավելի քան երբևէ պահանջված է:
Առո´ղջ եղեք: