Արմինֆո.Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի կոչը ուկրաինացի պաշտոնյաներին ՝ ձեռնպահ մնալ <Հայոց ցեղասպանություն> եզրույթն օգտագործելուց:
<ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ շփվելուց հետո դեռ անցյալ տարի պարզ էր, որ այդ նախարարության որոշ աշխատակիցներ խորապես անտարբեր են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ առանձին վերցրած մեր քաղաքացիների ճակատագրի հանդեպ ։ Բայց ոչ պակաս խնդիր է որոշ անձանց բացարձակ անգրագիտությունը, ովքեր աշխատում են այնտեղ.
ահա դրա հերթական ապացույցը։ Եվ ես՝ որպես Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ, չեմ կարող լռել։ Նմանատիպ <երջանկության նամակներ>, իմ տեղեկություններով, ԱԳՆ-ն պետական մարմիններ է ուղարկել դեռեւս Պորոշենկոյի օրոք, եւ, ինչպես հասկանում եմ, փոխնախարարը որոշել է շարունակել այդ ավանդույթը ։ Եվ բացարձակապես կարևոր չէ, որ երկիրը հեղափոխություն ապրեց, որ այնտեղ հիմա հսկայական բարեփոխումներ են իրականացվում, և որ որ այս նամակի տարածումից առաջ Ռուսաստանի ղեկավարության հետ սկանդալ տեղի ունեցավ: Մենք համառորեն շարունակում ենք որպես Կրեմլի լրտես պիտակավորել արդեն այլ երկրների: Հիմա ես չեմ նշում, որ սա դիվանագետի պաշտոնական փաստաթուղթ է: Դիվանագետի: Չնայած, իմ լեզուն այլևս չի պտտվում նման նամակ գրած մարդուն դիվանագետ կոչել: Վստահ եմ, որ բոլորն, ովքեր հասկանում են այս հայտարարության անհեթեթությունը, կհամաձայնեն ինձ հետ և իրենց կարծիքը կհայտնեն այս առնչությամբ>,-նշել է Վոլոդինան ՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Բոդնարի այդ նամակ-դիմումի պատճենը ։
Ընդ որում, ուկրաինացի դիվանագետը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Իտալիան, Գերմանիան, Կանադան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան եւ շատ ուրիշներ: <Ամենայն հարգանքով մեր ռազմավարական գործընկերների նկատմամբ, կարծում եմ, որ մենք գոնե պետք է ձեռնպահ մնանք նման նամակներից, առավել եւս ՝ ԱԳՆ – ից>, - նշել է Վոլոդինան:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի նամակը ուկրաինացի պաշտոնյաներին, որտեղ նա խնդրել էր նրանց ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց:
Նամակում նշվում է, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, և դիվանագետը ուկրաինացի պաշտոնյաներին խնդրում է զերծ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներին մասնակցելուց և հրաժարվել <Ցեղասպանություն> եզրույթն օգտագործելուց:
Նշենք, որ Ուկրաինան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բայց հիմա Գերագույն Ռադայում քննարկման է դրված ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովի նախաձեռնած՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ (գրանցման թիվ 2376 05.11.2019 թ.) բանաձևի նախագիծը։