Արմինֆո. ԵՄ-ի եւ <Արեւելյան գործընկերության> երկրների միջեւ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման վերաբերյալ Եվրախորհրդարանի առաջարկը, ընդհանուր առմամբ, բավականին լավ հնարավորություններ է պարունակում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի և <Արևելյան գործընկերության> երկրների միջև ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը։
<Հետկորոնավիրուսային աշխարհում, առավել ևս վարակի տարածման շարունակման պայմաններում, համաշխարհային մակարդակով տնտեսական համագործակցությունը կարիք ունի հնարավորինս դիվերսիֆիկացման և խորացման՝ ամենատարբեր ուղղություններով։ Այս առումով անհրաժեշտ է, որ Հայաստանի ԱԳՆ - ն ԵՄ այս առաջարկի բովանդակության մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա կառավարությանը համապատասխան քաղաքականության մշակման հանձնարարականներ տա>, - նշել է նա:
Ավետիսյանը գտնում է, որ եվրոպացիների այս առաջարկը կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև Ռուսաստանի համար ՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո հակադրությունները չեն բխում գործընկեր երկրների տնտեսական շահերից: Նրա գնահատմամբ՝ այս առնչությամբ անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմների մշակում, որոնք թույլ կտան խոսել տնտեսական շահերի համադրելիության մասին։
Խորհրդարանականի կարծիքով, Ռուսաստանի կարեւորությունը Հայաստանի համար ՝ որպես ռազմավարական գործընկեր, ոչ մի կերպ չի վերացնում ազգային շահերի գերակայությունը։ Այս առումով նա գտնում է, որ անհրաժեշտ է տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացման և շահերի համադրման հնարավորություններ փնտրել։ Ավետիսյանի գնահատմամբ ՝ ավելի մեծ փոխգործակցության վրա հիմնված աշխարհակարգը տնտեսության վերականգնման լավագույն հնարավորությունն է ։ Եվ դա պետք է հասկանան բոլորը։
<Առաջարկը միանշանակ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի ՝ հասկանալու համար, թե թե ինչ նկատի ունեն տնտեսական համագործակցություն ասելով, ինչ նկատի ունեն Արևելյան գործընեկության առումով, և ինչպես է այդ ամենը համադրվելու Հայաստանի ունեցած պարտավորությունների հետ ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս գաղափարը շատ լավ է, քանի որ ինչ-որ պահի աշխարհի բոլոր երկրները կհրաժարվեն բաժանարար գծերից ՝ ելնելով, այդ թվում, սեփական շահերից։ Դատելով տարբեր երկրների առաջնորդների պարբերական խորհրդատվություններից ՝ արդեն այսօր կա գիտակցում, որ գլոբալ մարտահրավերները ենթադրում են գլոբալ պատասխանատվություն>, - ամփոփել է խորհրդարանականը ։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանում մշակվել է զեկույցի նախագիծ ՝ <Արևելյան գործընկերության> երկրների հետ միասնական տնտեսական տարածք ստեղծելու առաջարկությամբ։ Նախագիծը կքննարկվի Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստում եւ կարող է Եվրահանձնաժողովի կողմից հավանության արժանանալ արդեն մայիսին: <Ընդհանուր տնտեսական տարածքի> ստեղծումը <Արեւելյան գործընկերության> ծրագրի վեց երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի եւ Մոլդովայի աստիճանաբար Եվրոպային ինտեգրվելու ռազմավարության մի մասն է:
Զեկույցի նախագծի համաձայն ՝ Եվրամիությունը կաջակցի վեց երկրների աստիճանական ինտեգրմանը ԵՄ էներգետիկ միությանը, միասնական թվային շուկային: Ի թիվս այլ բաների, հեռահաղորդակցության ոլորտում փաստաթուղթն առաջարկում է մոտ ժամանակներս ստեղծել <առանց ռոումինգի ռեժիմ ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերությաներկրների միջեւ>։