Արմինֆո. Աշխարհում ստեղծված իրավիճակը մեզ պետք է դրդի կայուն զարգացման ռազմավարության մշակման։ Խորհրդարանում ելույթների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Նա նշել է, որ համավարակի հետ կապված իրավիճակը կարող է տեւել ավելի երկար, քան մենք ենթադրում ենք, բայց նաեւ վիարակից հետո աշխարհում իրավիճակը նույնպես կփոխվի, ինչին մենք պետք է պատրաստ լինենք: Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի կայուն զարգացման համակարգում կարևորագույն կետերը պետք է առնչվեն գյուղատնտեսությանը, տնտեսությանն ու բնապահպանությանը։
Ենգիբարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նաաաեւ լավ առիթ է հայրենադարձության համար: "Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Հայաստանն անվտանգ երկիր է։ Այն երկրները, ուր նախկինում արտագաղթել են մեր քաղաքացիները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Իտալիան, Իսպանիան և Ռուսաստանը, լրջագույն խնդիրներ ունեն առողջապահության ոլորտում, և նրանք ունեն նաև տնտեսական լուրջ խնդիրներ։ Հայաստանը փոքր ու դինամիկ երկիր է, որը հմտորեն դիմակայում է տարբեր մարտահրավերներին", - ընդգծել է պատգամավորը։