Արմինֆո.Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ շուրջ 2 հազար տարեցներ պարենի ամսական պաշարով ապահովվել են Երևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցների հաշվին։ Այդ մասին ապրիլի 10-ին մամուլի ասուլիսում հաղորդել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այդ միջոցառումների համար քաղաքապետարանի կողմից հատկացվել է շուրջ 45 մլն դրամ ։ Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես միայնակ տարեցները, որոնք ստիպված էին համաճարակաբանական պայմաններում տնից դուրս գալ գնումների համար: Կարապետյանը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով մասնագետների հետ խորհրդակցությունները, նրանց համար ձեռք է բերվել սննդամթերքի, կենցաղի եւ հիգիենայի պարագաների մեկամսյա պաշար (յուրաքանչյուր արկղի ընդհանուր քաշը 30 կգ է): Այդ աշխատանքները, ըստ Կարապետյանի, շարունակական են լինելու։
Նա նաև հիշեցրել է, որ քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցների մարտ ամսվա պարգևավճարների հաշվին հավաքվել է 130 մլն դրամ՝ շուրջ 1800 բուժաշխատողների խրախուսելու համար: 400 հազար դրամը գերազանցող իր մարտ ամսվա աշխատավարձն այդ կարիքների համար ուղարկել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։