Արմինֆո. Վրաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները հատուկ չվերթ են կազմակերպում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի աշակերտների հայրենիք վերադառնալու համար:
Ինչպես լրագրողներին հաղորդել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հատուկ չվերթը տեղի կունենա ապրիլի 10-ին: Սկզբում ԱՄՆ-ից ինքնաթիռը դպրոցականներին կհասցնի Կատարի մայրաքաղաք Դոհա, իսկ այնտեղից վրացական ավիաընկերությունը նրանց կտանի Թբիլիսի։ Դպրոցականներին դուրս բերելու որոշումը համաձայնեցվել է նրանց ծնողների հետ, - հաղորդում է "Նովոստի Գրուզիան"։
"Վաղը ՝ ապրիլի 10-ին, ԱՄՆ-ից Դոհա չվերթն է տեղի ունենալու։ Այդ չվերթի ապահովումն իր վրա է վերցնում ամերիկյան կողմը, իսկ Դոհայից Թբիլիսի 79 երեխաների տեղափոխումը, որոնք դեռահաս դպրոցականներ են, կապահովի Վրաստանի կառավարությունը", - հայտարարել է Գախարիան։ Նա նաեւ նշել է, որ հայ գործընկերները խնդրել են այդ նույն չվերթով Ամերիկայից բերել իրենց 35 աշակերտներին: