Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ հակակոռուպցիոն գործողությունների մակարդակից։ Այդ մասին նա հաղորդել է այսօր առցանց հարցուպատասխանի ժամանակ:
Վարչապետն ընդգծել է, որ վերջերս խորհրդակցություններ է անցկացրել այդ կապակցությամբ եւ հանձնարարել է բարձրացնել կոռուպցիայի եւ թալանված կապիտալների վերադարձի հետ կապված գործերի քննության արդյունավետությունը: "Բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ 2018 թվականից առ այսօր բյուջեի եկամուտներն ավելացել են 40-45 տոկոսով կամ 1.1 մլրդ դոլարով: Այդ միջոցները վերադարձվել են բյուջե, այդ թվում ՝ ստվերային տնտեսության, մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում", - նշել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը կրկին ընդգծել է, որ բավարարված չէ իրավապահ մարմինների հակակոռուպցիոն աշխատանքով, եւ եթե դրանց արդյունավետությունը չբարձրանա, ստիպված կլինի ձեռնարկել "այլ
միջոցներ":
Անդրադառնալով, այսպես կոչված, բարեգործությանը, որն իրականացվում է որոշ անձանց կողմից, նա նշել է, որ դա ընդամենը հաջող գովազդ է այդ գործողությունների հաշվին, մինչդեռ նման ակցիայի շրջանակներում քաղաքացիներին տրվող գումարն աննշան է այն ծախսերի համեմատ, որոնք ծախսվելու են հեռուստատեսությամբ նման ակցիաների գովազդի վրա:
Խոսելով դատական համակարգի բարեփոխման եւ վեթնիգի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ խորհրդարանն արդեն ընդունել է համապատասխան փաստաթղթեր, եւ նախագահի կողմից դրանց ստորագրումից հետո այդ ոլորտում բարեփոխումները կսկսվեն նոր ուժով եւ ավելի արմատական: Միաժամանակ, նա վստահեցրել է, որ դա դատական ոլորտում իրականացվող բարեփոխումների կարեւոր բաղադրիչն է: Այդ համատեքստում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Վրաստանում "Վարդերի հեղափոխությունից" հետո կոռուպցիայի դեմ պայքարն այնքան հզոր էր, Փաշինյանը նշել է, որ Վրաստանում տեղի ունեցող գործընթացները աշխարհաքաղաքական ենթատեքստ են ունեցել և իրենց աշխարհաքաղաքական հովանավորները։ Հայաստանում թավշյա հեղափոոխությունն այլ բնույթ ուներ և ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չէր ներառում։ "Մենք ունենք գործընկերներ, որոնք մեզ օգնում են բարեփոխումների հարցում, բայց մենք հովանավորներ չունենք", - ընդգծել է վարչապետը: