Արմինֆո. Հայաստանում ապրիլի 6-ին ժամը 11.00-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ով վարակվելու 11 նոր դեպք: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ։
Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 833 հաստատված դեպք, որոնցից բուժում է անցնում 763-ը։
Ընդ որում՝ ապաքինվել է 5 քաղաքացի, ապաքինվածների ընդհանուր թիվը 62 է ։