


Արմինֆո.Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ: Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի կառավարության կայքում հրապարակված որոշման համաձայն, Սայադյանն իր լիազորությունները կստանձնի 2026 թվականի նոյեմբերի 23-ից՝ 3 տարի ժամկետով բնակվելով Պեկինում։


