


Արմինֆո. Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հղում անելով Կենտրոնի կանխատեսումներին՝ նա պատմել է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կգերազանցի նորման: "Դա նշանակում է, որ մեզ սպասվում է ցուրտ նոյեմբեր ՝ առատ տեղումներով", - նշել է Սուրենյանը ։


