


ԱրմԻնֆո: Երևանի քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված պատիժները: Այս մասին նոյեմբերի 2-ին քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հիշեցրեց, որ շինարարական աղբը կենցաղային տարաներում տեղադրելու համար ներկայումս սահմանված տուգանքը 30,000 դրամ է: Սակայն քաղաքապետը նշեց, որ այն կարող է ավելի խստացվել՝ տուգանքի շեմը բարձրացնելով:
Ավելին, Ավինյանը հայտարարեց, որ հաջորդ տարվանից սկսած՝ քաղաքի տարբեր նշանակված վայրերում կտեղադրվեն շինարարական աղբի համար նախատեսված հատուկ տարաներ: Նրա խոսքով՝ արդեն գնվել է նման 50 տարա, և մոտ ապագայում նախատեսվում է տեղադրել ևս 50:


