Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026 17:12
Ալինե Գրիգորյան

ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ

ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ

Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ:

 

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի Facebook-յան էջում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ գրասենյակի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի տնօրեն Լազարյա Էլունդու Ասոմոյին և նույն կենտրոնի փոխտնօրեն Ջյոտի Հոսագրահարին են ուղարկվել մանրամասն տեղեկատվություն և փաստական նյութեր՝ 2020 թվականի պատերազմից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման, յուրացման և պատմական ինքնության խեղաթյուրման արձանագրված դեպքերի վերաբերյալ։

 

Ներկայացված նյութերում փաստագրվել և համակարգվել են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հիմնախնդիրները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանոցների, հուշահամալիրների և պատմական հիշողության այլ կարևոր վկայությունների նկատմամբ իրականացված գործողություններին։

 

«Նյութերի ներկայացման նպատակն է միջազգային մասնագիտական և իրավասու կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախի մշակութային ժառանգության առջև ծառացած շարունակական վտանգների վրա, նպաստել արձանագրված դեպքերի պատշաճ ուսումնասիրությանը և հասնել մշակութային արժեքների պահպանությանն ուղղված կոնկրետ ու արդյունավետ միջոցների ձեռնարկմանը։

 

Միջազգային հանրության լռությունը չի կարող արդարացնել մշակութային ժառանգության ոչնչացումը։ Արցախի մշակութային ժառանգության դեմ իրականացվող գործողությունների շարունակականությունը լուրջ հարցեր է առաջացնում միջազգային կազմակերպությունների՝ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամության, հետևողականության և արդյունավետության վերաբերյալ։

 

Չնայած մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության մասին բազմիցս հնչեցված հայտարարություններին՝ միջազգային կառույցների արձագանքը հաճախ չի ուղեկցվում այնպիսի հրատապ, գործնական և արդյունավետ միջոցներով, որոնք կարող են կանխել պատմամշակութային արժեքների անդառնալի կորուստը։

 

Միջազգային կազմակերպությունների առաքելությունը չի կարող սահմանափակվել մտահոգություն արտահայտելով, հայտարարություններ տարածելով կամ մշակութային ժառանգության պաշտպանության համընդհանուր սկզբունքները վերահաստատելով։ Այդ սկզբունքները գործնական նշանակություն են ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ դրանց հետևում կանգնած են հետևողական վերահսկողություն, անկախ մասնագիտական ուսումնասիրություններ, կանխարգելիչ գործողություններ և իրավական պատասխանատվության ապահովմանն ուղղված միջոցներ։

 

Հայտարարություններն առանց գործողությունների չեն կարող փոխարինել պատասխանատվությանը։ Երբ մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ պատմական ինքնության խեղաթյուրման վերաբերյալ ահազանգերը չեն հանգեցնում համարժեք վերահսկողության, անկախ փաստահավաք առաքելությունների, շարունակական մշտադիտարկման և կանխարգելիչ միջոցառումների, հիմնավոր հարցեր են առաջանում միջազգային պաշտպանության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ։

 

Միջազգային անգործությունը և անպատժելիության վտանգը։ Միջազգային կազմակերպությունների արձագանքի անբավարարությունը, ուշացած միջամտությունը և գործնական քայլերի պակասը կարող են ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ Արցախի մշակութային ժառանգության համար։ Երբ վտանգված հուշարձանների պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն ձեռնարկվում, յուրաքանչյուր ուշացում մեծացնում է պատմական վկայությունների վերջնական կորստի հավանականությունը։

Ավելին՝ միջազգային կառույցների շարունակական պասիվությունը կարող է նպաստել անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնցում մշակութային արժեքների ոչնչացումը, դրանց պատմական պատկանելության ժխտումը կամ ինքնության խեղաթյուրումը կարող են շարունակվել առանց բավարար կանխարգելման և պատշաճ իրավական գնահատականի։

 

Այն իրավիճակում, երբ վտանգի մասին տեղեկությունները հասանելի են, իսկ մշակութային արժեքների կորուստը կարող է անդառնալի լինել, անգործությունն այլևս չի կարող դիտարկվել որպես պարզապես չեզոք դիրքորոշում։

 

Միջազգային կառույցների պատասխանատվության հարցը պետք է դիտարկվի ոչ միայն նրանց հրապարակային հայտարարությունների, այլև իրենց իրավասությունների և ստանձնած պարտավորությունների շրջանակում ձեռնարկված կամ չձեռնարկված կոնկրետ քայլերի համատեքստում։

 

Հանրային հայտարարություններն ու ընդհանուր բնույթի կոչերը չեն կարող համարվել բավարար արձագանք, երբ վտանգված են հուշարձաններ, որոնք հազարամյակների պատմության, ժողովրդի ինքնության, հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անփոխարինելի վկայություններ են։

 

Ի՞նչ արժեք ունեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին միջազգային հռչակված սկզբունքները, եթե դրանց գործնական կիրառումը չի ապահովում վտանգված արժեքների արդյունավետ պաշտպանությունը։

 

Այս հարցը պահանջում է հստակ պատասխան՝ ոչ թե հերթական ընդհանուր հայտարարության, այլ փաստերի ուսումնասիրության, պատասխանատու կառույցների հաշվետվողականության և իրական արդյունքների միջոցով։

 

Արցախի մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք է։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միայն հայկական պատմական հիշողության պահպանության խնդիր չէ։ Այն համամարդկային մշակութային արժեքների, ժողովուրդների պատմական ինքնության, կրոնական և մշակութային բազմազանության ու համաշխարհային ժառանգության պաշտպանության հրամայական է։ Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը կամ դրանց պատմական ինքնության խեղաթյուրումը վնաս է հասցնում ոչ միայն տվյալ ժողովրդի ժառանգությանը, այլև մարդկության ընդհանուր պատմական հիշողությանը։

Հետևաբար, միջազգային հանրության պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել մտահոգություն հայտնելով կամ մշակութային արժեքների պահպանության կարևորությունը վերահաստատելով։ Այն ենթադրում է հետևողական վերահսկողություն, անկախ փաստահավաք աշխատանք, մասնագիտական գնահատականներ, իրավական մեխանիզմների կիրառում և անհրաժեշտ միջոցների ձեռնարկում։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ իրավասու կառույցների գործունեության արդյունավետությունը պետք է գնահատվի նաև այն հարցով, թե որքանով են նրանց գործողություններն իրականում նպաստում վտանգված մշակութային արժեքների պահպանությանը և կանխում դրանց անդառնալի կորուստը։

 

Անհրաժեշտ է անհապաղ անցնել հայտարարություններից դեպի հստակ գործողությունների

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային այլ իրավասու կառույցներին՝ իրականացնել անկախ և շարունակական մշտադիտարկում՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների ներկայիս վիճակը գնահատելու և փոփոխությունները փաստագրելու նպատակով։

 

Ապահովել անկախ մասնագիտական առաքելությունների մուտքը համապատասխան տարածքներ՝ հուշարձանների փաստացի վիճակն ուսումնասիրելու, վնասներն արձանագրելու և դրանց պահպանության համար անհրաժեշտ միջոցները գնահատելու նպատակով։

 

Հրապարակել մասնագիտական գնահատականներ և փաստագրված տվյալներ՝ արձանագրված ոչնչացման, վնասման, յուրացման և պատմական ինքնության խեղաթյուրման դեպքերի վերաբերյալ։

 

Ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ և պաշտպանական միջոցներ՝ միջազգային իրավունքի և համապատասխան կառույցների իրավասությունների շրջանակում՝ մշակութային ժառանգության հետագա կորուստները բացառելու համար։

 

Ապահովել իրավական գնահատականների և պատասխանատվության հարցի պատշաճ քննությունը՝ մշակութային ժառանգության դեմ կատարված գործողությունների վերաբերյալ՝ կիրառելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

 

Հրապարակայնորեն ներկայացնել ձեռնարկված քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ապահովելով միջազգային կառույցների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

 

Միջազգային կառույցների հեղինակությունը պետք է չափվի ոչ թե հայտարարությունների քանակով, այլ՝ կանխված վանդալիզմի դեպքերով, պահպանված հուշարձաններով և ապահովված պատասխանատվությամբ։

 

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը շարունակելու է հետևողականորեն փաստագրել Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունները՝ այդ նպատակով օգտվելով նաև ոլորտային մասնագիտացված կառույցների և փորձագետների հրապարակումներից, գիտական ու ակադեմիական հետազոտություններից, ինչպես նաև առկա փաստագրական և վերլուծական նյութերից։ Հավաքագրված և ուսումնասիրված տվյալները կներկայացվեն միջազգային կառույցներին՝ պահանջելով դրանց պատշաճ ուսումնասիրություն, համարժեք և հետևողական արձագանք, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հստակ, արդյունավետ և գործնական քայլերի իրականացում։

Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորությունների իրական նշանակությունը դրսևորվում է ոչ թե միայն դրանց հրապարակային վերահաստատմամբ, այլև դրանց հետևողական կատարմամբ։

Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն արձանագրել ստեղծված իրավիճակը, այլև հստակ գնահատել ձեռնարկված միջոցների արդյունավետությունը և բացահայտել այն բացերը, որոնք թույլ են տալիս շարունակվել մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող վնասաբեր գործողություններին։

 

Պատմական հիշողության ոչնչացումը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է ոչ միայն խոստումներ, այլև գործողություններ, ոչ միայն մտահոգություն, այլև պատասխանատվություն։ Լռությունը չի փրկում հուշարձանները, իսկ ուշացած արձագանքը չի կարող վերադարձնել անդառնալիորեն կորցրած պատմական արժեքները։

 

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության պարտավորությունն է, իսկ դրա պահպանությունը՝ պատմության, արդարության և ապագա սերունդների առջև պատասխանատվություն», - ասվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջոյթի Հոսագրաքարը Մատենադարանում բնությանը և մշակույթին նվիրված միջազգային հանդիպման շրջանակներում, ի պատասխան Արցախյան ժառանգության ոչնչացմանը գնահատական տալու հայ լրագրողի խնդրանքին, հայտարարել էր, որ ինքը տեղյակ չէ Ադրբեջանի կողմից Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի մասին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան