


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Ինչպես հաղորդում է turkmenportal պարբերականը, այդ մասին հայտնել Է Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը ՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:
Նրա խոսքով՝ այցը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու և գործնական համագործակցությունը զարգացնելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, որի ընթացքում վերջինս Փաշինյանին հրավիրել էր մասնակցելու հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի նախագահությամբ կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
Իր հերթին՝ Հայաստանի վարչապետը նախագահ Բերդիմուհամեդովին հրավիրել էր մասնակցելու Առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ:


