


Արմինֆո. Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է
Անվտանգության Բաքվի 4-րդ համաժողովին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը: Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Նշենք, որ նախորդ տարի Բաքվի համաժողովին մասնակցել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը:


