


Արմինֆո. Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է բնապահպան Էդուարդ Հայրումյանը։
Նշենք, որ մեկ օր առաջ բնապահպանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ՝ խնդրելով դադարեցնել աշխատանքները լճում և լսել բնակիչների կարծիքը՝ մինչև նախագծի իրագործումը: Մասնավորապես, տեսաուղերձում նա հաղորդել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն ձեռնամուխ են եղել եղեգնի մացառուտների ոչնչացմանը, որոնք լճի համար բնական ֆիլտր են ծառայել:
Արդեն այսօր Հայրումյանը պատմել է, որ քիչ առաջ այստեղ էին Երևանի շինբարեկարգման պետը, Էրեբունու թաղապետը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ և հայտամրցույթը շահած շինարարը․ նախագծում արվելու է փոփոխություն, և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։
«Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու։ Լճի կողքի եղեգները չեն քանդվելու և մնալու են այնպես, ինչպես կան։ Լճի հարակից պատերը մնալու են այնպես ինչպես կան։ Մյուս բոլոր բարեկարգումներին մարդիկ կողմ են և իսկզբանե էլ կողմ էին», - նշեց բնապահպանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ մարդկանց կարծիքը չանտեսելու համար:-


