
Արմինֆո. Ռուսաստանը չէր ցանկանա Հայաստանի եվրաինտեգրման համար "վճարել" այն արտոնությունների հաշվին, որոնք հանրապետությունը ստանում է ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով "Աշխարհի նոր ճարտարապետությունը" նստածրջանում՝ Եկատերինբուրգում Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակներում, ի պատասխան հարցի, թե արդյոք հնարավոր է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ջերմացում՝ առանց հայկական կողմի որոշակի քայլերի, Լավրովը համոզմունք է հայտնել, որ Եվրամիության իշխանությունները կարող են և կխաբեն Երևանին:
ՌԴ ԱԳ նախարարը խոստովանել է, որ չի տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիությունում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ հերթի է կանգնած Թուրքիան, օրինակ ՝ Սերբիան: Նա նշել է, որ այստեղ "Կամ ՝ կամ"-ի հարց է դրված։
"Ուստի, եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Եվրամիությունը Հայաստանի ապագան է, նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ եթե դա հայ ժողովրդի ընտրությունն է, ապա ինչպես կարող ենք դեմ լինել։ Բայց եկեք հասկանանք այդ ընտրությունը կա, թե՝ ոչ։ Դրա համար էլ Բիշքեկում Պուտին - Փաշինյան հանդիպման և մայիսյան շփումների ժամանակ մենք առաջարկել ենք կողմնորոշվել և հանրաքվե անցկացնել", - ասել է նա։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի անցումը ԵՄ չափորոշիչներին արդեն սկսվել է։ "Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում արհեստականորեն հետաձգել դիվերսիֆիկացման գործընթացները, որոնք հռչակել է վարչապետ Փաշինյանը։ Ես հենց նոր ասացի, որ մենք կողմ ենք, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունենա ընտրելու և իր գործընկերներին, և զարգացման ուղին։
Բայց Երևանը, այնուամենայնիվ, պետք է կողմնորոշվի։ Քանի որ եթե Հայաստանի օրենսդրության և նորմատիվային պրակտիկայում եվրոստանդարտների ներդրման գործընթացն արդեն սկսվել է, ապա Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրամիությանն անդամակցության կամ անդամակցության նախապատրաստման համար այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությունում։ Դա, իմ կարծիքով, բավականին ակնհայտ բան է", - բացատրել է Լավրովը։
Ռուսաստանցի դիվանագետը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և նրա եվրաինտեգրման հետ կապված հարցերի շուրջ, որի ընթացքում ազնվորեն կքննարկեն այն հարցերը, որոնք կապված են ԵՄ անդամ դառնալու Երևանի ձգտման և դրան հաջորդած ամեն ինչի հետ:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում ՝ մատնանշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը։ Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն ։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանից պահանջել են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում հետագա գտնվելու հարցի շուրջ։ Նույն օրը ՌԴ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը չի կարողանա նստել երկու աթոռի վրա և պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ընտրության հարցում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ուղարկվել է Հայաստանի խորհրդարան ՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը ։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: