



Արմինֆո.Հայաստանում ջրային տնտեսության համակարգի բարեփոխման ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտություն կա: Այդ մասին սեպտեմբերի 4-ին Դիլիջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով "Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031" սեմինարի ժամանակ։
Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ ջրային ոլորտի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ մի քանի պահ: Նախ, այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի բնակավայր, որտեղ գոյություն չունեն խմելու ջրին առնչվող զգալի և շոշափելի խնդիրներ, ինչպես չկա ոչ մի բնակավայր, որտեղ ոռոգման ջրին առնչվող զգալի և շոշափելի խնդիրներ չլինեն: "Այսօր Հայաստանի վարելահողերի, բանջարանոցների և տնկարկների միայն մի փոքր մասն ունի ոռոգման հասանելիություն, այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասն ընդհանրապես ոռոգման հասանելիություն չունի: Այն շրջաններում, որտեղ կա ոռոգում, ոռոգման տեխնոլոգիաներն ու որակը քննարկման առանձին թեմա են։ Եթե սա դիտարկենք 21-րդ դարի չափանիշներով, ապա տասնյակ հեկտար հողերի ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտարի համար։ Սա խնդրի հաջորդ կարևոր մասն է", - նշել է վարչապետը։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ այսօր երկրում հազարավոր հեկտար անպտուղ հողեր են դիտարկվում: Այնտեղ, որտեղ կարող էին լինել հազարավոր հեկտար այգիներ, որտեղ կարելի էր հավաքել տասնյակ հազարավոր տոննա բերք, ջրի խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում։
"Հաջորդ գլոբալ խնդիրը, որին մենք բախվում ենք, դա օգտագործված ջրի մաքրումն է, որը կանոն չէ, այլ, ավելի շուտ՝ բացառություն կանոնից, և ակնհայտ է, որ ջրօգտագործման նման որակը ոչ մի դեպքում թույլատրելի չէ, քանի որ հանգեցնում է հետեւանքների։ Եւս մեկ դիտողություն, որը մենք պետք է ընդունենք, այն է, որ մեր երկիրը ձևավորում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրսներ, որպեսզի մենք կարողանանք խնդիրներ լուծել, և մեր այսօրվա քննարկման առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչ ճանապարհային քարտեզի օգննությամբ մենք կարող ենք հասնել մի կետի, երբ ջուրը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության բոլոր հատվածներում", - ասել է Նիկոլ Փաշինյանը:


