
Արմինֆո. Բաքվում պահվող հայ գերիների մաշկից այրելու միջոցով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները։ Այդ մասին սեպտեմբերի 4-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ինչպեսս պարզաբանել է իրավապաշտպանը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում կա կրոնական տարր։ Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Ադրբեջանի համար Արցախի ժառանգությունը ոչնչացնելիս հատուկ թիրախ են դառնում կրոնական կառույցները։
"Ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր հայերը քրիստոնյա են։ Մենք արձանագրել ենք նպատակաուղղված գործողություններ կրոնական խորհրդանիշների նկատմամբ։ Դրանք փաստեր են, որոնք ներկայացված են նաեւ միջազգային զեկույցներում։ Օրինակ ՝ գերիների մաշկից այրել են խաչերի պատկերներով դաջվածքները։ Ու, թեեւ ինչ-որ գրքեր նրանց, այնոուամենայնիվ, տրամադրվում են, սակայն նրանց արգելել են Աստվածաշունչ կարդալ։ Եղել են, նույնիսկ, դեպքեր, երբ նրանց ստիպել են կարդալ Ղուրան։ Այս փաստերը հաստատում են, որ քրիստոնեական մշակույթի հեետեւորդներին շատ դժվար է կարգավորել քաղաքակիրթ երկխոսությունն Ադրբեջանի հետ", - ընդգծել է Սահակյանը:
Հայ գերիների պահման պայմանների առնչությամբ իրավապաշտպանը նշել է, որ նրանք արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն, զրկված են հյուպատոսական ծառայությունների ներկայացուցիչների, անկախ բժիշկների, փաստաբանների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ հանդիպումներից (2025թ.սեպտեմբերի 3 - ին ԿԽՄԿ-ն փակել է իր պատվիրակությունն Ադրբեջանում ՝ երկրի իշխանությունների որոշմամբ-խմբ.): Սահակյանի ասելով՝ խախտվել են, նույնիսկ, նվազագույն իրավունքները, օրինակ ՝ զբոսանքի իրավունքը։ "Սրանք այն նվազագույն երաշխիքներն են, որոնք պետք է ապահովվեն փակ հաստատություններում։
Հայ գերիները լիովին մեկուսացված են։ Նրանց պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում։ Նրանց առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություններ իմանալու հնարավորություն չկա, բացառությամբ այն տեղեկատվության, որը կարողացել է ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Բայց դա նույնպես թերի է։ Նամակներ գրել նույնպես գերիները չեն կարող։ Արտաքին աշխարհի հետ միակ կապը հեռախոսազանգերն են, որոնք վերահսկվում են և կարող են ընդհատվել, եթե ադրբեջանական կողմի համար անցանկալի տեղեկատվություն է հնչում: Զանգերի շրջանակում հայ պատանդների ընտանիքները փորձում են տեղեկանալ նրանց առողջական վիճակի մասին",- նշել Է Սահակյանը։
Իրավապաշտպանը հավելել է, որ գերիները սպառնալիքների տակ փաստաթղթեր են ստորագրել կամ հայտարարություններ են արել, որոնք չեն արտացոլում իրականությունը: "Մեզ հայտնի են հայ գերիների անունները, որոնք Բաքվում ծեծի և ծաղրի ենթարկվելուց լուրջ վնասվածքներ են ստացել, ընդհուպ՝ կոտրվածքներ, սակայն առայժմ չենք կարող մանրամասներ բացահայտել և տուժածների անուններ նշել", - եզրափակել է նա:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ