


Արմինֆո.Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդհանուր՝ 2.203.976 թվից քվեարկությանը մասնակցել է 1.224.957 մարդ կամ ընտրողների 48,92%-ը: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Երևանում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 48.52%-ը, Արագածոտնի մարզում՝ 51.13%-ը, Արարատի մարզում՝ 48.43%-ը, Արմավիրում՝ 44.8%-ը, Գեղարքունիքում՝ 46.86%-ը, Լոռու մարզում՝ 49.77%-ը, Կոտայքի մարզում՝ 51.01%-ը, Շիրակի մարզում՝ 46.23%-ը, Սյունիքի մարզում՝ 55.36%-ը, Վայոց Ձորում՝ 54.15%-ը, և Տավուշի մարզում՝ 53.27%-ը:



