


Արմինֆո."Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ընկերությունը (ՀԷՑ) հաղորդում է հոսանքի զանգվածային անջատումների մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Տվյալների համաձայն, վթարային անջատումներ են գրանցվել Երևանի տասնյակ հասցեներում, ինչպես նաև Զովունի, Եղվարդ, Արտիմետ, Առինջ գյուղերում, Գյումրի քաղաքում:
Արդեն առաջին անգամը չէ, որ ընտրությունների օրը երկրում հանկարծ անջատվում են լույսերը։ Այսպես, 2021 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ժամը 20:00-ին ընտրատեղամասերի փակումից հետո երկրի կեսը հոսանքազրկվել էր: Դա, հատկապես, վերաբերում էր այն մարզերին, որտեղ երկրի իշխանությունները ժողովրդականություն չէին վայելում։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 33,84 տոկոս: 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել էր ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 ընտրողներից 26,82 տոկոսը կամ 695 626-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08: 00-ին բացվել է 2500 ընտրական տեղամաս: Նրանց մեծ մասը հագեցած է հսկողության տեսախցիկներով։ Հայաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ շուրջ 2,5 մլն քաղաքացի ունի ընտրելու իրավունք։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։ Առավել ժողովրդականություն են վայելում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը, գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը: Վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում են քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին ։



