Arminfo.info



Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ ՄոհբերինԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾԿիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդինՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենՄայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
Կարդալ ավելին





Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 10:12

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զինակցի կրակոցից սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով:

Քանի որ ոստիկանությունը, զինվորականները, ռազմական ոստիկանությունը թույլ չեն տալիս առաջ շարժվել, զոհվածի հարազատները  դագաղը հանել են մեքենայից և մտադիր են ոտքով տեղափոխել այն մայրաքաղաք: Այս պահին վատացել է մահացած զինվորի մոր ինքնազգացողությունը, նրան բուժօգնություն են ցուցաբերում։ Նշենք, որ նրանց ընդառաջ են գնացել Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Այսօր որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:

Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում: Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Ավելի վաղ զոհվածի հայրը`Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Իշխան Ստեփանյանը հայտարարել էր, որ մտադիր է սպանված որդու մարմինը տեղափոխել Երևան և բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ`կատարվածի հետ կապված պարզաբանումներ պահանջելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից:

>>>
ՙԱզատ դեմոկրատներ՚. Ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 09:59

Ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար, ասվում է գազի սակագնի թանկացման վերաբերյալ ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության հայտարարության մեջ:

ՙՙԱզատ դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ և սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական, ավելին` ազգային անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Հայտնի է, որ ՌԴ իշխանություններն երբեք էլ չեն թաքցրել, որ գազը ռուսական քաղաքականության մեջ արտաքին սուբյեկտների հետ հարցեր լուծելու գործիք է և այդ գործիքն արդեն որերորդ անգամ կիրառվում է Հայաստանի նկատմամբ։ Վստահ ենք, որ այս անգամ էլ ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար։

Գազի սակագնի թանկացումը բացասական հետևանքներ է թողնելու ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալ–տնտեսական վիճակի վրա, այն շղթայական ազդեցություն է ունենալու շուկայում և կբերի նոր թանկացումների, ինչն էլ մեր երկրի համար արտագաղթի արդեն իսկ գոյություն ունեցող աղետալի տեմպերի կտրուկ աճի պատճառ կհանդիսանա։ Նկատենք, որ այստեղ չի օգնի անգամ ՀՀ կառավարության կողմից առաջարկված 30 տոկոս սուբսիդավորումը, քանզի դա էլ է իրականացվելու ՀՀ բյուջեից` այսինքն կրկին ՀՀ քաղաքացիների հաշվին։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդե ընկերության հայտը։ Ավելին` ՀՀ իշխանությունները պարտավոր են  քայլեր ձեռնարկել Հայաստանում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման և ապահովման ուղղությամբ։
Ներկայիս իրավիճակը մարտահրավեր է մեր պետության համար և անհրաժեշտ է օր առաջ ստեղծել այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կապահովի բիզնեսի և քաղաքականության տարանջատում,  կձևավորի նոր տիպի հարկային և օրենսդրական դաշտ, ինչն էլ հնարավորություն կտա ունենալ գիտատեխնիկակական առաջընթացի վրա հիմնված մրցունակ տնտեսություն և կբացառի կախվածությունը այլ երկրների քաղաքական և տնտեսական շահերից՚,- ասվում է հայտարարության մեջ:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 09:50

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 416,5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`533 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,2 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 418,3 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը`537դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,3 դրամ:

>>>
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 09:44

Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում սույն թվականի մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը ստորագրեց պայմանագիր, որի համաձայն առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. ՙՆման կարգավիճակի ստացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը զարգացնելու համար: Այն մեծապես կնպաստի արտահանման ծավալների աճին և տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հաստատող բանկի կարգավիճակը նաև ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ներառվեց նաև hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի՚:

Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի վերջին Ամերիաբանկը ներդրել է ակրեդիտիվների հաստատման ծառայություն`ստորագրելով արտասահմանյան բանկը հայկական ընկերության հետ կապող`հայաստանյան բանկային համակարգի համար առաջին եզակի պայմանագիրը: Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Մինչ այդ Ամերիաբանկն արդեն ներդրել էր ակրեդիտիվների թողարկման ծառայություն:

ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

>>>
Նորից անտառ`փայտ հավաքելու
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 09:30


Ինչպես և սպասվում էր, հերթական ընտրական փուլի ավարտից հետո իշխանավորները մեզ`հասարակ մահկանացուներիս, հերթական, բնականաբար`ոչ հաճելի, անակնկալը մատուցեցին: Այս անգամ այն մատուցվեց`Հայաստանում գազի մանր և խոշոր սպառողների համար ՙերկնագույն վառելիքի՚ գնի առաջիկա բարձրացման մասին տեղեկատվության տեսքով: Արդեն կարելի է վստահորեն նշել է, որ հաշվի առնելով վերջին տարիներին հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը`գազի առաջիկա թանկացումը հերթական հարվածը կհասցնի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին`տնտեսությունից մինչև էկոլոգիա:

Մայիսի 14-ին ՙՀայՌուսգազարդը՚ դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագինը վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի ներկայիս 132 հազար դրամ գինը բարձրացնել մինչև 221 հազար դրամ: Խոշոր գազ սպառողների համար առաջարկվում է բարձրացնել գազի գինը մինչև $392: Արդեն մայիսի 16-ին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության, ՀԾԿՀ շենքի և նախագահի նստավայրի մոտ ՙՀայՌուսգազարդի՚ որոշման դեմ`համապատասխան դիմում ներկայացնելով ՀԾԿՀ և նախագահի աշխատակազմին: Ի պատասխան դրա` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի թանկացման հիմնական պատճառը սահմանին վառելիքի գնի` 1000 խմ դիմաց $180-ից մինչև $270 բարձրացումն է: Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի հաշվետվության համաձայն, ՙՀայՌուսգազարդը՚ ռուսական գազ է գնել 1000 խմ դիմաց 247$ մաքսային արժեքով
դեռ 2012 թ. առաջին եռամսյակից: Մինչդեռ 2012 թ. դեկտեմբերին իշխանությունները հավաստում էին, թե Հայաստան մատակարարվող գազի գինը կազմել է ընդամենը $180: Այսպիսով, իշխանությունները գրեթե մեկուկես տարի թաքցրել են թանկացման փաստը`չցանկանալով էլ ավելի սրել սոցիալական իրադրությունը խորհրդարանական, նախագահական և Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններից առաջ: Ոչ պաշտոնական տվյալներով, դա արվել է ՙՀայՌուսգազարդի՚ հաշվին, որն իշխանությունների հետ գաղտնի համաձայնությամբ, ի հաճույս հանրապետականների, պարտավորվել է վնասներ կրել`ընդհուպ ընտրական փուլի ավարտը: Այժմ հանրապետականների կողմից իշխանության վերջնական մոնոպոլացումից հետո, հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու 4 տարի, արդեն ոչինչ չի խանգրում իշխանությանը բացել հերթական անգամ հիմարացված ընտրազանգվածի աչքերն իրական անմխիթար իրադրության վրա:

Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այստեղ ևս ցույց տվեց իշխանությունների անխոնջ հոգածությունը ժողովրդի հանդեպ`հայտարարելով, որ գազի սակագների վերանայման հետ կապված`կառավարությունը կսուբսիդավորի դրանք 30 տոկոսով: Հաշվի առնելով վարչապետի մեկ այլ հայտարարությունը, ըստ որի`Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու միջազգային կապիտալի շուկայում, Սարգսյանի կառավարությունը, ըստ երևույթին, մտադիր է անել դա հերթական ֆինանսական փոխառությունների միջոցով:

Ըստ էության, գազի թանկացման 30% սուբսիդավորումը ներքին ռեսուրսների հաշվին`եվրոբոնդերի թողարկման միջոցով, կարող էր իրականություն դառնալ: Դրա համար հիմք է հանդիսանում երկրի արտաքին պարտքի գերակշռումը ներքին պարտքի նկատմամբ: Հաշվի առնելով հայկական մտածողության առանձնահատկությունը`գրեթե բոլոր ձեռնարկատերերը, բնակչության զգալի մասը տանը և բանկում, այսպես կոչված, cash է պահում ՙսև օրվա՚ համար: Այլ կերպ ասած`ներքին միջոցների մոբիլիզացման հնարավորություններ կան: Սակայն, բացակայում է գլխավորը, ինչը կարող էր ստիպել բնակչության հանել այդ միջոցները պահոցներից և օգնել Սարգսյանին իրականացնել երկրի համար նոր ֆինանսական սխեման`մոտիվացիան: Այնպես է ստացվել, որ Հայաստանի անկախության ավելի քան 20 տարիները վերջինիս`բազմից իշխանությունների կողմից խաբված քաղաքացիներին չափազանց կասկածամիտ են դարձրել այդ նույն իշխանության բոլոր նախաձեռնությունների հանդեպ: Հետևաբար`պետք չէ սպասել, թե այսօր հասարակությունը հանկարծ
կհրաժարվի վերջին ունեցածից, որպեսզի օգնի իր այդքան սիրելի իշխանությանը: Ինչ վերաբերում է իրենց պորտֆելներն արտասահմանյան պարտատոմսերով համալրող օտարերկրյա, այդ թվում`ինստիտուցիոնալ ներդրողներին, ապա ակնկալել նրանց լոյալությունը հայկական արժեթղթերի նկատմամբ, տնտեսության փաստացի լճացման և քաղաքական բարձր ռիսկերի վերջին տարիների կտրվածքում, պետք չէ`նույնիսկ ամենաբարձր տոկոսների դեպքում:

Հարկ է նաև նշել, որ գազի սակագների հերթական թանկացումն արդեն իրենց նպատակների համար են օգտագործել հատկապես վերջին տարիներին հանրապետությունում բազմացող արևմտամետ, հակառուսական գործիչները: ԶԼՄ-ները լի են ՙԳազպրոմի՚, նրա դուստր ՙՀայՌուսգազարդի՚ և, բնականաբար, պաշտոնական Մոսկվայի հասցեին խիստ քննադատություն պարունակող հոդվածներով: Չնայած այդ խնդրում քաղաքական աստառի բացակայության վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին` լրագրողները պնդում են, որ գազի սակագների բարձրացումը պայմանավորված է Կրեմլի կողմից ՙերկնագույն վառելիքի՚`որպես քաղաքական գործիք հերթական օգտագործմամբ: Հաշվի առնելով, որ Երևանը մինչ այժմ պարզորոշ պատասխան չի տվել թե’ Մոսկվային, թե’ Բրյուսելին եվրասիական նախագծերին իր մասնակցության առնչությամբ`հիշյալ կարծիքը գոյության իրավունք ունի: Հատկապես դա արդիական է`հաշվի առնելով Մոսկվայի  կոշտ դիրքորոշումը ռուսական էներգակիրների մատակարարումների`իրանականով հնարավոր դիվերսիֆիկացման հարցերում, ինչն անմիջապես բխում է Հայաստանի ազգային շահերից: Ամեն դեպքում ցավով պետք է փաստենք, որ ՙԳազպրոմի՚ որոշումը, այսպես թե այնպես, հակառուսական տրամադրությունների նոր ալիք է բարձրացրել Հայաստանում: Եվ միամիտ կլիներ կարծել, թե այդ ալիքը չեն փորձի սանձել Ռուսաստանի արևմտյան ՙգործընկերները՚:

Եվս մեկ անխախտելի փաստ է այն, որ ՙՀայՌուսգազարդին՚, որը հերթական անգամ առաջարկում է բարձրացնել գազի գինը, ավելին, քան դրա անհրաժեշտությունը կա, հաստատ պետք չէ առանձնակի հույսեր կապել դրա հետ`վնասների փոխհատուցման առումով, ինչի մասինը վերը խոսվել է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՙերկնագույն վառելիքի՚ գնի ցանկացած բարձրացում ավանդաբար հանգեցնում է Հայաստանում դրա սպառման ծավալների կրճատման: Որպես հետևանք`գազի ցանկացած թանկացում հանգեցնում է վառելափայտի սպառման ավելացման, հատկապես`գյուղական համայնքներում: Արդյունքում վերջին տարիներին, չնայած հանրապետության գրեթե ամբողջական գազիֆիկացմանը, իսկ Հայաստանը գազիֆիկացման ամենաբարձր ցուցանիշն ունի ԱՊՀ-ում, վառելափայտի սպառման ծավալներով հանրապետությունն աստիճանաբար հետ է գնում դեպի ՙմութ, ցուրտ և սոված՚ 90-ականները: Տարբերությունը միայն այն է, որ եթե 2012 թ. ձմռանը մեկ խմ վառելափայտը գյուղացիները գնում էին ՙընդամենը՚ 15-17 հազար դրամով, ապա 2013 թ. ձմռանը դրա արժեքը կարող է հասնել մինչև 20-25 հազար դրամի: Մինչդեռ միջազգային համագործակցության գերմանական ընկերության հետազոտությունների համաձայն (GIZ), այսօր հանրապետության անտառածածկույթը կազմում է հանրապետության ողջ տարածքի 1,1% : Եվ դժվար չէ կանխատեսել, որ 2013 թ. ձմեռն անտառային զանգվածների էլ ավելի մեծ ոչնչացման պատճառ կդառնա: Դա իր հերթին էկոլոգիական նոր խնդիրներ կառաջացնի:

Միաժամանակ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զարմանալի եռանդ ցուցաբերեց`իր նախաձեռնությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելով: Էներգապաշարների առաջիկա թանկացմանը համապատասխան կերպով են արձագանքում ամբողջ հանրապետությյունում ապրանք արտադրողները, ինչի մասին են վկայում փոփոխված  գնացուցակները խանութներում: Ամենայն հավանականությամբ, գազի սակագների հերթական բարձրացումը չի շրջանցի նաև տրանսպորտային ոլորտը, որը գրեթե 100%-ով աշխատում է գազով: Սակայն, որքան էլ տարօրինակ է, բայց ընդհանուր առմամբ ժողովուրդը և ամենագլխավորը`իրենց ընդդիմություն կոչող քաղաքական կուսակցություններն առայժմ գազի 67% սպասվող թանկացման  առնչությամբ առանձնապես չեն բողոքում: Այս տարօրինակ հանգամանքը հայկական քաղաքական դաշտի և մշակույթի խեղաթյուրման հերթական հավաստումն է: Ցավոք, դա բացատրվում է այլընտրանքի առկայությամբ, որից ավելի հաճախ են օգտվում մեր հայրենակիցները, մասնավորապես `ժողովուրդը շարունակում է բողոքել ոտքերով:

>>>
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 09:24

Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին:

>>>
Ճանապարհային ոստիկանությունը փորձում է խոչընդոտել սպանված զինվորի մարմինը տեղափոխող մեքենայի մուտքը Երևան. տեղի է ունեցել ծեծկռտուք, ջարդվել է ոստիկանական մեքենան
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 09:17

Ճանապարհային ոստիկանությունը և ՀՀ ՊՆ աշխատակիցները փորձում է խոչընդոտել մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զինակցի կրակոցից սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի մարմինը տեղափոխող մեքենայի մուտքը Երևան:

>>>
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 12:18

 Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, նախարարը նախ շնորհակալություն հայտնեց մայիսի 15-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՙՍպայկա՚ ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին. ՙԵս միշտ ասել եմ, որ ունենք հերոս տղաներ, ովքեր միշտ կանգնում են քաղաքացու կողքին: Երեկ էլ նրանք բարեխղճորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Հրշեջ-փրկարարները, չխնայելով իրենց կյանքը, հասնում են քաղաքացիներին օգնության: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, կան որոշ բացթողումներ, որոնցից պետք է ճիշտ հետևություններ անել' մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք բարի գործ ենք անում եւ դա պետք է միասին անենք' մեկ թիմով: Լավագույնները կխրախուսվեն, իսկ կարգ ու կանոնին չհետևողները համապատասխան պատժի կենթարկվեն: Յուրաքանչյուրը պետք է իր առջև դրված խնդիրները կատարի՚:

Խորհրդակցության ընթացքում Ա. Երիցյանը երեք աշխատակիցների հեռացրեց համակարգից, հայտարարեց պաշտոնին անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում Փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներին: ՙՆպատակը նախարարության աշխատակազմում կարգ ու կանոնի պահպանումն է, իսկ ամենապատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող անձինք: Այդ ամենը կնպաստի ԱԻ նախարարության աշխատանքի արդյունավետության էլ ավելի բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը՚,- ընդգծել է նա:

Մայիսի 14-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ՙԻսուզու՚ մակնիշի հրշեջ-ավտոմեքենան բախվել ՙՖիատ՚ մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ՙՕպել Վեկտրա՚ մակնիշի ավտոմեքենային: ՙՖիատ՚ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՃՏՊ հետևանքով մահացել է:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՙՍպայկա՚ ՍՊԸ-ում: Դեպքի վայրում աշխատել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 110 փրկարար: ՙՍպայկա՚ ընկերությունը ստեղծվել է 2001 թ. և հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով  տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ:

>>>
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 12:16

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու ընթացիկ տարվա աշնանը: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Այվազյանը:

ՙԼինելով Ադրբեջանի քաղաքացի, հիմք ընդունելով վերջինիս Սահմանադրությունը`մտադիր եմ իրացնել իմ իրավունքը`մասնակցել նախագահական մրցապայքարին: Հայերն Ադրբեջանի պետականաստեղծ ազգերից մեկն են և լիակատար իրավունք ունեն մասնակցելու այդ երկրում տեղի ունեցող քաղաքական բոլոր գործընթացներին՚,- նշել է նա:

Ըստ որում, Այվազյանն ընդգծել է, որ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը, որոնք նա պետք է ներկայացնի Ադրբեջանի ԿԸՀ, և եթե իր թեկնածությունը չգրանցվի, այդ հանգամանքը կրկին ցույց կտա ալիևյան վարչակարգի ողջ ֆաշիստական էությունը:

Իր թեկնածության գրանցման և ընտրություններին մասնակցության դեպքում Այվազյանը վստահ է, որ կստանա ընտրողների շուրջ 60%-ի աջակցությունը, և դրանք ոչ միայն փախստական հայերի ձայներն են, այլ նաև Ադրբեջանի այլ ազգային փոքրամասնությունների: ՙԱդրբեջանական իշխանությունները ոտնահարել են պետականաստեղծ ազգերից մեկի`հայերի քաղաքական և տնտեսական իրաունքները, և մեր նպատակն է`վերականգնել այդ իրավունքները՚,- նշել է նա:


>>>
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 12:14

 Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

ՙԵրկրում պայթունավտանգ վիճակ է: Կառավարությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի իրավիճակը հարթելու համար՚,- ընդգծել է կոմունիստը: 

Միաժամանակ նա ցավով նշել է, որ գազի գնի բարձրացումը միգրացիայի նոր ալիք կբարձրացնի, և այդ իրավիճակում ամենից շատ կտուժի հայկական գյուղը, որը կզրկվի վերջին երիտասարդությունից: ՙԳործող իշխանությունը պետք է խոսքից գործողությունների անցնի, պետք է բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծվեն`միգրացիան կանխելու նպատակով:

Ըստ որում, Թովմասյանը ենթադրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում կարելի էր կանխել ռուսական գազի գնի բարձրացումը:

>>>
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 11:38

Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, կողմերըն անդրադարձել են նաև Իրանի, Աֆղանստանի, Աֆրիկայի և Մյանմայի իրավիճակներին:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են սիրիական ճգնաժամը և միասնական կարծիք արտահայտել ստեղծված պրոբլեմների լուծման ուղղությամբ:

>>>
Երևանի ավագանու ընտրությունների ընտրական հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական գործ է հարուցվել բազմակի քվեարկություն կազմակերպելու մեղադրանքով
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 11:37

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Երևանի ավագանու ընտրություններում բազմակի քվեարկություն կազմակերպելու մեղադրանքով, ներգրավել է որպես մեղադրյալ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հետաքննության ընթացքում պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասին հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը քվեարկության օրը, մայիսի 5-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ. Մխիթարյանին բազմակի ընտրություն կատարելու նպատակով տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ:

Այս կապակցությամբ էլ Է.Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-34-153 հոդվածով:

Նշենք, որ նշված գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է նաև այդ տեղամասի բնակիչ Դ. Մխիթարյանը, որին մեղադրանք է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153 հոդվածով:

>>>
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 11:35

Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից:

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների Կենտրոնը, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան ձայների 107 ՙկողմ՚, 59 ՙձեռնպահ՚ և 12 ՙդեմ՚ հարաբերակցությամբ մայիսի 15-ին հավանություն է տվել Սիրիայի հարցով բանաձևին, որը խիստ քննադատության է ենթարկում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի վարչակազմին։

Հայաստանի հետ միասին քվեարկությանը ձեռնպահ մնացած պետությունների շարքում են եղել Ուկրաինան, Հնդկաստանը, Բրազիլիան, Ղազախստանը և Ղրղզստանը: Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը չեն մասնակցել քվեարկությանը:

Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Մոլդովան կողմ են քվեարկել:

Դեմ են քվեարկել Սիրիան, Ռուսաստանը, Զիմբաբվեն, Էկվադորը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Իրանը, , Բոլիվիան։

Նոր բանաձևի տեքստում Սիրիայում հակամարտության էսկալացիայի պատասխանատվությունը դրվում է բացառապես Բաշար ալ Ասադի վարչակարգի վրա։ Ընդդիմությունը բանաձևում հիմնականում քննադատության է ենթարկվում անուղղակիորեն՝ առանց ուղղակի մատնանշման։ Բացի այդ՝ փաստաթղթի հեղինակները ողջունել են Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ստեղծումը, հայտարարելով՝ այս միավորումը կարող է մասնակցել հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններին։

Բացի այդ՝ բանաձևի տեքստում խոսվում է այն մասին, որ Սիրիայում իրադրության նորմալացման նպատակով անհրաժեշտ է ստեղծել անցումային շրջանի ղեկավար մարմին։ Նրա խնդիրները կլինեն երկրի նախագահի և կառավարության գործառույթների ժամանակավոր կատարումը, նոր Սահմանադրության նախագծի մշակումը և վաղաժամ ընտրությունների անցկացումը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձևերի, բացառապես խորհրդատվական բնույթ են կրում։

>>>
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 09:45

Ադրբեջանի խորհրդարանում շարունակվում են ՙԱդրբեջանի գրավված տարածքների մասին՚ նոր օրինագծի քննարկումները: Նախօրեին հայտնի է դարձել, որ օրինագծի նախագծում կլինեն նաև որոշ ՙհատուկ դրույթներ՚:

ՙԱդրբեջանի հետ առանց վիզա մուտքի և ելքի պայմանագրեր ունեցող պետությունների քաղաքացիները, ինչպես նաև անձինք, ովքեր ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կարող են Ադրբեջանի Հանրապետության գրավված տարածքներ այցելել համապատասխան կարգով, ստանալով Ադրբեջանի ԱԳՆ, կամ երկրի արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վիզաները: ՙԱդրբեջանի հետ առանց վիզա մուտքի և ելքի պայմանագրեր ունեցող պետությունների քաղաքացիները կարող են գրավված տարածքներ այցելել Ադրբեջանի Հանրապետությնա տարածքից, Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ թույլտվության հիման վրա՚,-ասված է փաստաթղթում: Վերոնշյալ պայմանները խախտող անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության: Տեղեկացվում է, որ օրինագիծը պատգամավորների կողմից կքննարկվի առաջիկայում:

Չնայած, որ մինչ օրս Ադրբեջանում նման օրենք չկար, այնուամենայնիվ, օտարերկրյացիների կողմից առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը դիտարկվում էր ծայր աստիճան բացասականորեն: Այդյունքում,  ստեղծագործական և գեղարվեստական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, դերասաներ, գրողներ, գիտնականներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ Ադրբեջանում հայտարարված են ՙpersona non grata՚, Ափշերոնի մուտքը նրանց համար փակ է: Դրանց թվում են, օրինակ, Նադեժդա Բաբկինան, Կատյա Լելը, Ազիզան, ՙՉայ վդվոյոմ՚ խումբը, Սոսո Պավլիաշվիլին և այլ կատարողներ, որոնք ինչ-որ ժամանակ համերգներով հանդես են եկել Ստեփանակերտում: Այդ խմբում են նաև տիեզերագնացներ Չռլզ Դյուկը և Կլոդ Նիկոլյեն, ինչպես նաև ՌԴ պետդումային պատգամավորներ Ալեքսանդր Բալբերովը և Իվան Սուխովը, որոնք Ղարաբաղ էին այցելել նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությամբ: Ի դեպ, անցանկալիների խմբում է նաև Ֆիլիպ Կիրկորովը, որը չնայած Ղարաբաղ չի այցելել, բայց ունի հայկական ծագում:

>>>
Թերթ. Հանրապետական կուսակցությունը լավագույն կեղծարարներին պարգևատրում է 20-25 հազ.ԱՄՆ դոլարի ՙմրցանակներով՚
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 08:56

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լավագույն կեղծարարներին պարգևատրում է 20-25 հազ.ԱՄՆ դոլարի ՙմրցանակներով՚, գրում է ՙԺողովուրդ՚ թերթը:

Ըստ թերթի տեղեկությունների, ՙՓարվանա՚ ռեստորանում, որը պատկանում է պատգամավոր-գործարար Սամվել Ալեքսանյանին, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի տարած հաղթանակի կապակցությամբ պարբերաբար տեղի են ունենում ճոխ խնջույքներ: Ինչպես նշում են թերթի աղբյուրները, այն հանրապետականները, ովքեր ընտրատեղամասերում ապահովել են առավելագույն թվթվ ձայներ, արժանանում են մինչև 20-25 ԱՄՆ դոլարի մրցանակների: Սակայն, Հանրապետական կուսակցությունում այս տեղեկութոյւնը, ինչպես և սպասվում էր, հերքել են:

>>>
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչող հերթական օրինագիծը
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 08:48

 Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի և Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ: Ինչպես հաղորդում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը, կոնգրեսականները նախագահ Օբամային կոչ են անում անում քայլեր ձեռնարկել Հայաստանի և Թուրքիայի միջև արդարացի, կառուցողական և տևական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

Նշենք, որ բանաձևի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` ԱՄՆ այցելելու օրը` մայիսի 16-ին:

Հիշեցնենք նաև, որ ամերիկացի կոնգրեսակաները վերջին տարիներին հանդես են եկել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանութոյւնը ճանաչելու վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններով, սակայն, դրանցից ոչ մեկը հաջողություն չեն ունեցել:

>>>
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 08:46

 ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ահազանգեր է ստացել, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու և այն բողոքարկելու հնարավորությունից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Պաշտպանի աշխատակազմ

 Այս կապակցությամբ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձևավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում` նշելով, որ ՙստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձևավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով և ՀՀ քր. դատ. օր. 103 և 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից՚: Մինչդեռ ՊԵԿ-ը չի ընդունում ձևավորված պրակտիկայի հակաիրավականությունը և շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:
 
ՙՆկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը և ՊԵԿ-ի գործողությունների և դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն և նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում` բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին՚,-ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

>>>
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 08:44

 Առաջիկա օրերին Երևանում կպահպանվի անձրևոտ եղանակ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, մայիսի 17-ին, 19-21-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքանով կնվազի:

>>>
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
 Ուրբաթ, 17 Մայիսի 2013 07:57

Մայիսի 17-ին` ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից՝ ՙՍպայկա՚ ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղբյուրի համաձայն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել՝ 01.59-ին:

Նշենք, որ մայիսի 15-ի կեսգիշերին ընկերության շենքում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել: Բռնկված հրդեհը, որիը եղել է երրորդ աստիճանի բարդության, մարելու համար հրշեջ-ծառայությունից պահանջվել էր 14,5 ժամ: Սկզբում հայտարարվել էր հրդեհի բարդության ՙ2-րդ՚, ապա ՙ3-րդ՚ աստիճան: ԱԻՆ տվյալներով, Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները: Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության եւ ոստիկանության ավտոմեքենաներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքները տեղում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Դեպքի վայր էին ժամանել նաեւ գյուղատնտեսության նախարարը, պաշտոնյաներ: Արշակունյաց պողոտայի տվյալ հատվածը գրեթե կես օր պատված էր թանձր ծխով եւ տհաճ հոտով:

ՙՍպայկա՚ ՍՊՆ-ն ստեղծվել է 2001 թվականին, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ավտոփոխադրողներից մեկը և միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում ԱՊՀ և Եվրոպայի երկրներում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է նաև տարաների, այդ թվում` արկղերի և պալետների արտադրությունը

>>>
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 15:54

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի (սեփականատերը` ՙՄեթըլ Փրինս՚)  գործունեությունը սպառնում է վերաճել էկոլոգիական աղետի: Նախօրեին բնապահպաններն ու լրագրողները եղել են Լոռու մարզում, որտեղ ականատես  են եղել, թե ինչպես Շամլուղի բազմամետաղական հանքավայրի մշակումից ստացվող թափոնները լցվում են ուղղակի կիրճերը, ծառերի և թփերի վրա: Այրումի պոչամբարի շահագործումը նույնպես հարցեր է հարուցոււմ. քանի որ դրա տարածքը ցանկապատված չէ, տեղի բնակիչները դրանից մի քանի մետր հեռավորության վրա անասուններ են արածեցնում և հավաքում ուտելու խոտաբույսեր: Ինչպես բնակիչները, այնպես էլ ինքնակառավարման տեղական մարմինների ներկայացուցիչները նշում են, որ թափոնները լցվում են գետերը, որոնք օգտագործվում են նաև ոռոգման համար:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կամբինատի թափոնները պարբերաբար գետն են լցվում: Ինչպես արտահայտվել է Խաչիկյանը, Ախթալա գետն արդեն վեր է ածվել ծանր մետաղներով հարստացված զանգվածի: Քաղաքապետը տեղեկացրել է, որ թափոնները գետում են հայտնվում արտադրական վթարների հետևանքով:

ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում էկոլոգիական ռիսկերի մասին նշել է նաև Մեծ Այրումի վարչակազմի ղեկավար Սահակ Նազարյանը:  Նշենք, որ Այրումի կոմբինատի պոչամբարը գտնվում է գյուղական համայնքից ընդամենը 100 մ հեռավորության վրա: ՙԵթե պոչամբարը շարունակի լցվել նման տեմպերով, ապա կվտանգվի մեր գյուղի խմելու ջրի միակ աղբյուրը՚, - հաղորդել է նա: Նազարյանն անվիճելի փաստ է համարել այն, որ պոչամբարի ջրերը խառնվում են ոռոգման ջրերին:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է ՙՀայաստանի կանաչների միության՚ ղեկավար Հակոբ Սանասարյանը, կոմբինատի սեփականատեր ՙՄեըթլ Փրինս՚ ընկերությունը Շամլուղի հանքավայրը շահագործում է բաց եղանակով` դրանով իսկ ոչնչացնելով ողջ անտառազանգվածը: Նրա ասելով, ընկերությունը բաց շահագործման համար չունի Շամլուղի համայնքի թույլտվությունը, ուստի հանքավայրի շահագործումը կարելի է համարել ապօրինի:

Ծանր մետաղներով ստորգետնյա ջրերի աղտոտման վտանգի առկայությունը նշել է նաև բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը: Նա բացասական է գնահատել նաև այն հանգամանքը, որ ընկերությունն իր թափոնները լցնում է ուղղակի կիրճը: ՙԴա, անկասկած, կործանարար է բուսական և կենդանական աշխարհի համար՚, - ընդգծել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերի 17-ին ՙՄեթըլ Փրինս՚ կորպորացիայի նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Պողոսյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների համար: Այսօրվա դրությամբ կոմբինատի ղեկավարությունն ստանձնել է նրա կինը` Մադլեն Թաշչյանը:

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը