Arminfo.info



Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ ՄոհբերինԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾԿիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդինՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենՄայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
Կարդալ ավելին





EBRD. Հայաստանի ՄՄ-ին միանալը թույլ կտա սահմանել գազի ցածր սակագներ
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 16:34

Հայաստանը կարող է իրական օգուտներ ունենալ Մաքսային միությանը միանալով, մասնավորապես, ռուսական գազի գների ավելի ցածր սակագներ սահմանելու առումով: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է EBRD Հարավային Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան (Bruno Balvanera), պատասխանելով լրագրղների հարցերին:

>>>
Նշանակվել է EBRD երևանյան գրասենյակի նոր ղեկավարը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 16:20

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ¥EBRD¤ երևանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Դևիսը (Mark Davis): Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է EBRD Հարավային Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան (Bruno Balvanera):

>>>
Շավարշ Քոչարյանը չի ցանկացել մեկնաբանել Հայաստանի շահերի երկրորդայնության վերաբերյալ հարցը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 13:44

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տրամաբանական և արդարացված է համարել ԱՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի շահերին դեմ գնալ:

>>>
Փորձագետ. Մաքսային միությունն իրավունքն ու ազատությունն ատող բռնապետերի միություն է
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 11:52

Մաքսային միությունն իրավունքն ու ազատությունն ատող բռնապետերի միություն է: Եվ եթե Հայաստանը միանա այդ կառույցին, չի կարողանա իրականացնել բարեփոխումներ, որոնք կապահովեին մարդու իրավունքների պահպանությունը և ժողովրդավարության ամրապնդումը: Այդ մասին այսօր կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով, ՄՄ-ին անդամակցելու Երևանի սեպտեմբերի 3-ի որոշումը շոկային որոշում էր`ընդունված Ռուսաստանի ճնշման ներքո: ՙԱյդ որոշումը ղարաբաղյան հակամարտության թեմայով Կրեմլի շահարկումների արդյունք էր: ԵՄ հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի նախաստորագրման դեմ արշավ Ռուսաստանն սկսել է Ադրբեջանին հարձակողական սպառազինության մատակարարումներով, այնուհետև այն շարունակվել է ռուս վերլուծաբանների`ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում կանխատեսող մի շարք հայտարարություններով: Ի դեպ, այսօր այդ սպառնալիքներն արդեն հնչում են Բաքվի հասցեին: Նման մեթոդները վկայում են այն մասին, որ իրականում Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոչ թե երաշխավորն է, այլ` գլխավոր սպառնալիքը՚,- նշել է Մեհրաբյանը:

Փորձագետը հավելել է, որ այսօր շատ բան է կախված Ուկրաինայից, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտին հասցնելու որոշման հարցում վերջինիս աննկունությունից: ՙՈւկրաինայի բացակայությունը Մաքսային միությունում անիմաստ կդարձնի այդ, ըստ էության, կայսերական միությունը: Կիևի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կստեղծի աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, որը կարող է ձեռնտու լինել նաև Երևանի համար՚,- ամփոփել է Մեհրաբյանը:

>>>
Հայաստանն սկսել է Մաքսային միությանն անդամակցության ընթացակարգը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 10:53

Հայաստանն սկսել է Մաքսային միությանն անդամակցության ընթացակարգը:

Սեպտեմբերի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին, որը ներառում է Մաքսային միությունում գործող փաստաթղթերի և ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրումը, առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդիրների ուսումնասիրությունը, Հայաստանի համար անմիջապես ընդունելի, ընդունման համար որոշակի ժամանակ պահանջող և բանակցման ենթակա նորմերի տարանջատումը, Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանությունը և այլն:

Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ:

>>>
Պատկառելի անհամամասնությունն ապահովագրության պարտադիր և կամավոր տեսակների միջև ՙոչ ճիշտ՚ միտում է, կարծում է ՙՌԵՍՈ-Գարանտիայի՚ նախագահը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 08:46

Պատկառելի անհամամասնությունն ապահովագրության պարտադիր և կամավոր տեսակների միջև ՙոչ ճիշտ՚ միտում է: Սեպտեմբերի 18-ին Երևանում ՙՌԵՍՈ՚ ԱԸ նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի` ՙՌԵՍՈ-արանտիայի՚ նախագահ Սերգեյ Սարգիսովը` մեկնաբանելով իրավիճակը հայկական շուկայում:

Նա նշել է, որ իր գլխավորած ընկերության ապահովագրական պորտֆելում ապահովագրության պարտադիր տեսակներին բաժին է ընկնում բոլոր ապահովագների 30 տոկոսը: Նա պարզաբանել է, որ ընկերությունը նման արդյունքի կարողացել է հասնել նաև բազմամյա փորձի շնորհիվ: Մինչդեռ, նշել է նա, Հայաստանի ապահովագրական շուկայի բուռն զարգացումը համընկել է (2 տարի առաջ) երկրում պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմանը:

Ս.Սարգիսովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ապահովագրողները, ընդհանուր առմամբ, և ՙՌԵՍՈ՚ ԱԸ` մասնավորապես, ժամանակի ընթացքում կարող են հասնել ապահովագրության պարտադիր և կամավոր տեսակների օպտիմալ հարաբերակցության: ՙՑանկալի է ոչ միայն զարգանալ, այլև` վաստակել: ՙՌԵՍՈ՚-ն առայժմ չի վաստակում, սակայն զարգանում է: Այդուհադերձ, մենք գոհ ենք զարգացումից, գոհ ենք հայաստանյան դստեր աշխատանքի տեմպերից և որակից: Այսուհետև ընկերությունը կաշխատի նաև տնտեսական արդյունավետության ցուցանիշների ապահովման ուղղությամբ՚, - ասել է նա:

Ս.Սարգիսովը նաև նշել է, որ Հայաստանը ՙփոքր՚ երկիր է` ոչ մեծ շուկայով, ՙուստի շատ մեծ պատրանքներ և ակնկալիքներ չպետք է լինեն՚: ՙՄենք հուսով ենք, որ տարեցտարի պետությունն ավելի մեծ ուշադրություն կտրամադրի ապահովագրությանը, և մարդիկ կսկսեն հասկանալ դրա կարևորությունն ու օգուտը, մասնավորապես, այնպիսի տեսակների, ինչպես, օրինակ, բժիշկների կամ ապրանքն արտադրողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը՚, - նշել է նա:

Մեկնաբանելով ԱՊՊԱ տնտեսական արդյունավետությունը` ապահովագրողը նշել է, որ ապահովագրության այդ տեսակի շահութաբերությունը Ռուսաստանում տարեցտարի նվազում է, չի փրկում նաև սակագների բարձրացումը:

Հիշեցնենք, որ ՙՌԵՍՈ՚ ԱԸ հիմնադիրՙՌԵՍՈ-արանտիան՚ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն  է: Ռուսաստանյան ապահովագրողի հայաստանյան դուստրը շուկա է մուտք գործել 2008 թվականի նոյեմբերին: Ընթացիկ տարվա հունիսին ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը ՙՀուսո աստղ-2013՚ արարողության ժամանակ ճանաչվել է ՙՏարվա լավագույն ապահովագրական ընկերություն՚ բժշկական ապահովագրության բնագավառում:

>>>
ՌԵՍՈ-ն այսօր հանդիսավորությամբ նշել է Կոմիտասի պողոտայում իր նոր գրասենյակի բացումը
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 17:12

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն այսօր հանդիսավորությամբ նշել է Կոմիտասի պողոտայում իր նոր գրասենյակի բացումը: Ինչպես բացման հանդիսավոր արարողությանը նշել է ընկերության ղեկավար Սամվել Գրիգորյանը, ընկերությունը, մշտապես ընդլայնվելով և կատարելագործվելով, կանգնել էր նոր, սեփական և հարմարավետ գրասենյակ տեղափոխվելու խնդրի առջև, որի ինտերյերը կհամապատասխաներ ընկերության կորպորատիվ ոգուն: Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում ՌԵՍՈ-ն բացեց նաև հատուցումնների իրականացման սեփական Կենտրոնը:

>>>
Հրանտ Բագրատյան. Հայաստանի Մաքսային Միոթյանն անդամակցելու հարցը պետք է դրվի հանրաքվեի
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 16:44

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Հայաստանի Մաքսային Միոթյանն անդամակցելու հարցը պետք է դրվի հանրաքվեի: ՙՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խիզախություն ունենա և Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հարցը դնի հանրաքվեի՚,-հայտարարել է Բագրատյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ հանրաքվեն Մաքսային միությանն անդամակցելու միակ լեգիտիմ ճանապարհն է, որը դրան կհաղորդի ուժ և նշանակություն:

>>>
Առէկսիմբանկ Գազպրմբանկի խոիմբն առաջին եռամսյակում 21.4 տոկոսով ավելացրել է ֆիզիկական անձանց ավանդները, մինչև 29.8 մլրդ.դրամ
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 14:52

Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի Խումբն 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացրել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 21.4 %-ով, մինչև 29.8 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընդ որում, ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց ավանդների ծավալն աճել է 20.6 %-ով, մինչև 23.4 մլրդ դրամ:

>>>
Սեյրան Օհանյան. երի Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 10:39

Ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարն ընդգծել է, որ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական տարածքում: Այդ երկրի հետ ուղղակի հարաբերությունների բացակայության պատճառով, բնականաբար, պետք է միջամտեր Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, և հիմա բանակցություններ են ընթանում նրան հայրենքի վերադարձնելու շուրջ: ՙՀայաստանում երբեք մոլորված զինծառայողներին չեն դատել, և Ինջիղուլյանը բացառություն չի լինի՚,- ընդգծել է նա: Ըստ որում, նախարարը չի բացառել, որ Ինջիղուլյանն Ադրբեջանում ենթարկվել է ճնշումների, ինչի հետևանքով ստիպված է եղել հանդես գալ հակահայկական հայտարարություններով ադրբեջանական ԱՊԱ-ին հարցազրույցի ժամանակ: ՙՆրա ծնողները բազմիցս հայտարարել են, որ որդին գոհ է եղել հայկական զինված ուժերում ծառայությունից, և նման հայտարարությունների պատճառ չի ունեցել՚,- ասել է Օհանյանը:

Նշենք, որ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել օգոստոսի 7-ի`լույս 8-ի գիշերը: Հայկական կողմի վկայությամբ, նա մոլորվել է սահմանին ու հայտնվել գերության մեջ: Ադրբեջանական կողմը երկար ժամանակ թույլ չէր տալիս ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիպել գերու հետ:

>>>
Սեյրան Օհանյան. Մաքսային միությանն անդամակցության մասին որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային անվտանգությունը
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 10:20

Մաքսային միությանն անդամակցության մասին որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային անվտանգությունը: Սեպտեմբերի 18-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Նրա ասելով, նման որոշումները կայացվում են` հաշվի առնելով Հայաստանի և ԼՂՀ սահմանների անվտանգությունը, հետևաբար, դրանք նպատակաուղղված են երկրի անվտանգության ամրապնդմանը: ՙՊետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և ըստ ամենայնի նպաստել է երկրի ռազմատեխնիկական զարգացմանը, մասնավորապես, տարատեսակ ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը՚, - հայտարարել է նախարարը:

>>>
Թերթ. Հայաստանը կարող է, վերջին հաշվով, հրաժարվել Մաքսային միությանն անդամակցությունից
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 07:52

Հայաստանը կարող է, վերջին հաշվով, հրաժարվել Մաքսային միությանն անդամակցությունից: Այդ մասին գրում է ՙԺամանակ՚ թերթը:

Վկայակոչելով սեփական աղբյուրները` թերթը նշում է, որ մինչեւ տարեվերջ ստեղծվելու է Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված աշխատանքային խումբª հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի այդ կառույցի փաստաթղթերըª կանոնադրությունը, առաջարկվող պայմանները եւ այլն:

ՙԺամանակը՚ նշում է, որ հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգելու է այն եզրակացության, որ Մաքսային միությանն անդամակցելը նպատակահարմար չէ Հայաստանի համար, քանի որ առաջարկվող մաքսային դրույքները ձեռնտու չեն մեր տնտեսությանը:

>>>
Ջոն Հեֆերն. Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն էապես չի ազդի ԱՄՆ հետ հարաբերությունների վրա
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 07:43

Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն էապես չի ազդի ԱՄՆ հետ հարաբերությունների և տարածաշրջանում ԱՄՆ այլ շահերի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ հարցազրույցում:

ՙԱՄՆ - Հայաստան հարաբերությունները հիմնված են մեր փոխադարձ շահերի վրա, որը, անկեղծ ասածª Հայաստանի հաջողությունն է: Իհարկե, մենք տարածաշրջանում այլ շահեր ևս ունենքª Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում, հաշտեցում, և այլ շահեր: Իրանը նույնպես դրանց թվում է: Դրանք Միացյալ Նահանգների շահերն են, որոնք մեզ համար խորապես կարևոր են, սակայն ես չեմ կարծում, որ տեղի ունեցածը որևէ կերպ ազդում է տարածաշրջանում մեր այլ շահերի վրա: Կարծում եմ, ամենամեծ հարցը հնարավոր ազդեցությունն է Հայաստանի ներքին բարեփոխումների վրա՚, - նշել է դեսպանը:

Հեֆերնն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարները թե հրապարակավ, և թե մասնավոր զրույցներում ԱՄՆ-ին և ԵՄ-ին վստահեցրել են, որ մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը: ՙԵվ մենք շարունակելու ենք հնարավորինս խթանել, առաջ մղել, խրախուսել և աջակցել այս պրոցեսը՚, - ասել է նա: ՙՀայաստանն ինքն է ընտրում իր ուղինª լինելով սուվերեն պետություն, և մենք էլ շարունակելու ենք անել այն, ինչ անում էինք՚, - ավելացրել է դեսպանը:

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները սուր քննադատության են ենթարկվել Վաշինգտոնի կողմից մարդու իրավունքները չպահպանելու համար: Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները կարծում են, որ այդ միությանն անդամակցելը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում ժողովրդավարության առումով:

Հեֆերնը հայտարարել է, թե Սարգսյանի կառավարությունն ՙիրական բարեփոխումներ է իրականացնում որոշ հիմնական հատվածներում՚, ինչպես` պետական գնումները: Սակայն, նրա ասելով, պետք է ավելին անել կոռուպցիայի դեմ պայքյարի, օրենքի գերակայության, երկրում բիզնես միջավայրի բարելավման համար: ՙՊետք է հավասար պայմաններ ստեղծվեն օտարերկրյա և հայրենական ներդրողների համար՚, - ասել է նա:

Սեպտեմբերի 2-ին, այն բանից մեկ օր առաջ, երբ Մաքսային միությանն անդամակցելու մասին անսպասելի հայտարարությամբ Սերժ Սարգսյանը, փաստորեն, չեղյալ հայտարարեց Եվրամիության հետ նախկին պայմանավորվածությունները, Հեֆերնը ողջունել էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու Երևանի ծրագրերը: ՙԵս անկեղծորեն ասել եմ, որ ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացը օգտակար կլինի Հայաստանի համար: Եվ ես դա պատահաբար չեմ արել, որովհետև ես համոզված եմ եղել, և շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ արևմտյան գործընկերները օգտակար կլինեն Հայաստանի համար, և դեպի Եվրամիություն ճանապարհը կարող էր լինել այն ուժը, որը Հայաստանին կտաներ ճիշտ ուղղությամբª ժողովրդավարության, կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում: Ես այժմ էլ մնում եմ այդ կարծիքին: Բայց մյուս կողմից, Հայաստանն ինքն է ընտրում իր ուղին, և Մաքսային միությունում չկա որևէ բան, ինչը կխանգարեր Հայաստանին կատարելու բոլոր կարևորագույն ոլորտներում այն բարեփոխումները, որ հրապարակավ խոստացել են իրականացնել երկրի նախագահը, վարչապետը և մյուսները՚, - հայտարարել է ԱՄՆ դեսպանը:

>>>
ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությունը գազաֆիկացրել է 591 բնակավայր
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 07:37

2002–2013 թվականների ընթացքում ՀՀ տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակներում ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության կողմից հանրապետության 998 բնակավայրերից գազաֆիկացվել է 591-ը, որից 546-ըª գյուղական եւ 45-ը քաղաքային: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, գազաբաշխման համակարգին է միացել 644 448 բաժանորդ, որից 345 547 բազմաբնակարան շենքերում եւ 298 901-ըª բնակելի տներում:

Հիշեցնենք, մինչեւ 1993 թվականը Հայաստանում գազաֆիկացված է եղել 388 բնակավայր եւ գազից օգտվելու հնարավորություն է ունեցել 485 405 տնտեսություն:

>>>
Հոկտեմբերի 1-12-ը Երևանում տեղի կունենա HighFest XI միջազգային թատերական փառատոնը
 Երեթշաբթի, 17 Սեպտեմբերի 2013 14:33

Հոկտեմբերի 1-12-ը Երևանում տեղի կունենա HighFest XI միջազգային թատերական փառատոնը:

>>>
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ
 Երեթշաբթի, 17 Սեպտեմբերի 2013 14:00

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել աֆէսճեանների ընտանիքինª ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

>>>
Շրջափակված Հայաստանը պետք է դառնա բացառություն` հնարավորություն ստանալով զարգացնել անվտագությունը ՀԱՊԿ-ի, իսկ տնտեսությունը` Եվրամիության հետ
 Երեթշաբթի, 17 Սեպտեմբերի 2013 12:58

Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցությունը եվրասիական ինտեգրման կողմնակիցների և հակառակորդների միջև բուռն բանավեճերի առիթ է հանդիսացել: Ռուսասերների գլխավոր փաստարկը Ռուսաստանի անայլընտրանքայնությունն է`որպես Հայաստանի ազգային անվտանգության երաշխավոր: Ձեր կարծիքով, որքանո±վ Հայաստանի մաքսային հեռանկարները կամրապնդեն մեր անվտանգությունը:

>>>
Եվրահանձնակատար. Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական գործընթացները չպետք է ազդեն կրթության ոլորտում համագործակցության վրա
 Շաբաթ, 14 Սեպտեմբերի 2013 11:32

Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ:

>>>
Ուկրաինացի փորձագետ. Մաքսային միությունը ՙհետամնաց ծայրագավառ է՚
 Շաբաթ, 14 Սեպտեմբերի 2013 09:45

Մաքսային միությունը ՙհետամնաց ծայրագավառ է՚, ուստի Եվրամիության և այդ կազմավորման միջև ընտրությունն Ուկրաինայի համար ավելի քան ակնհայտ է: Այդպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի փորձագետ, քաղաքական խորհրդատու Ալեքսանդր Պալին, ում համոզմամբ, Մաքսային միությունը ոչ մի օգուտ չի բերում Ուկրաինային, հաղորդում է Gazeta.ua-ն:

ՙՄաքսային միությունը դեգրադացվող, ֆեոդալական տնտեսությունների միավորում է, որոնցում պաշտպանված չեն մարդու, քաղաքացու իրավունքները, որոնք ոչինչ չեն ներմուծում համաշխարհային նորարարությունում՚, - նշել է փորձագետը: Մինչդեռ Եվրամիությունը, նրա ասելով, իրենից ներկայացնում է առաջադեմ տնտեսական հարաբերություններ: ՙԵթե նայենք, թե ինչ է Եվրամիությունը, ապա դա խոշոր կենտրոն է, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ շուրջ 23 տոկոսը, մինչդեռ Մաքսային միությունը` հազիվ 3 տոկոսը՚, - նշել է վերլուծաբանը: Նա ընդգծել է, որ  ԵՄ և ՄՄ միանգամայն անհամեմատելի են: ՙՄի կենտրոնը ողջ աշխարհին մշակութային, քաղաքական, տնտեսական ստանդարտներ է առաջարկում` սկսած 19-րդ դարից, իսկ մյուսը, պարզապես, ՙհետամնաց ծայրագավառ է՚, - նշել է ուկրաինացի փորձագետը:

>>>
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր
 Շաբաթ, 14 Սեպտեմբերի 2013 08:05

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոլդովայի փոխվարչապետ, Ա եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա երմանի հետ քննարկել է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱՆ մամուլի, տեղեկավության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել է հունիսի 11-12 ՀՀ նախագահի Մոլդովա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման  ընթացքը եւ այդ ուղղությամբ Երեւանի եւ Քիշնեւի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Նախարարներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, առեւտրատնտեսական  կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը£

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը