Arminfo.info



Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ ՄոհբերինԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾԿիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդինՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենՄայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
Կարդալ ավելին





ՀՖՖ նախագահ.Առաջիկա ընտրական փուլում նոր մարզչի խնդիրը պետք է լինի Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալը
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 15:22

 Առաջիկա ընտրական փուլում նոր մարզչի խնդիրը պետք է լինի Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նոր ընտրական փուլում 39-ամյա վարդան Մինասյանը, ում պայմանագիրն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, չի ղեկավարի հավաքականը, քանի որ հրաժարվել է այն երկարաձգել: Նրա խոսքերով, նա գերադասել է իր կարիերայի այլ շարունակություն, իսկ նոր մարզչի անունը դեռ հայտնի չէ:

ՙԴա իմ անձնական երազանքն ու կյանքիս նպատակն է: Այն պայմաններում, երբ նման խնդիր էր դրվել Վարդան Մինասյանի առջև ԱԱ-2014 թվականի ընտրական մրցաշարի ՙմահվան խմբում՚, և մենք գրեթե մոտ էինք այդ ձեռքբերմանը, ապա նոր մարզչի համար մեկ այլ խնդիր ես չեմ տեսնում՚,-ընդգծել է Հայրապետյանը: Նրա խոսքերով, հաշվի առնելով, որ հավաքականը չմտավ աշխարհի առաջնությնա եզրափակիչ փուլ, հետևաբար, ընտրական այս փուլը Հայաստանի հավաքականի համար ավարտվեց ձախողումով:

Ըստ Հայրապետյանի, հավաքականի առանձին անհաջողությունների հիմնական պատճառը պահեստայինների նստարանի ՙշատ կարճ լինելն էր՚: ՙՑավոք, Դանիայի և Չեխիայի հետ հանդիպումներում, հիմնական 5-6 խաղացողների բացակայության պայմաններում, նման որակի խաղի ապահովումը մեր ունեցած պահեստային խաղացողներով անհնար էր: Իհարկե, դա չի վերաբերվում ինձ համար մինչև հիման անհասկանալի պարտությանը Մալթայի հավաքականից, Երևանում: Վստահ եմ, որ մեր տղաներն իրավունք չունեին պարտվել մալթացիներից, անգամ 9 հոգով: Դա մեր ամենամեծ ձախողումն էր՚,-նշել է Հայրապետյանը:

Ըստ ՀՖՖ նախագահի, հավաքականի լավագույն խաղը Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումն էր Երևանում, որտեղ հայ ֆուտբոլիստները ՙհասան նրան, ինչը շատ էին ուզում վերջին տարվա ընթացքում՚: Մեկնաբանլով Բուլղարիայի Ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովի սպառնալիքը, որ ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին կբողոքարկի հայերի ընդունելությունը, Հայրապետյանը հայտարարել է, որ ՙնա կարող է բողոքել ուր ուզում է, քանի որ բուլղարացիները Երևանում արժանի էին այն ընդունելությանը, ինչին իրենք Սոֆիայում ցուցաբերեցին հայերի նկատմամբ՚:

>>>
Չարտոնված սարքերի միջոցով միջամտություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին Երևանի կենտրոնական հատվածներում
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 14:50

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երրորդ անձանց կողմից չարտոնված սարքերի միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին վերջերս բացահայտված միջամտության հետևանքով, ընկերության բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ՝ կապված շարժական հեռախոսակապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ:
Ընկերությունը քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:

>>>
ՀՀ վարչապետը գոհ է ՙՕվալ պլաստիկ՚ ընկերության՚ կողմից 140 մլն.դրամի պետական վարկի իրացման արդյունքներից
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 14:48

ՀՀ վարչապետը գոհ է ՙՕվալ պլաստիկ՚ ընկերության՚ կողմից 140 մլն.դրամի պետական վարկի իրացման արդյունքներից, որը կազմակերպությանն է տրամադրվել ՙՓՄՁ ներդրումներ՚ ունիվերսալ վարկանային կազմակերպության միջոցով: Վարկը տրամադրվել է ընթացիկ տարվա հունիսին, 11% տարեկան արտոնյալ տոկոսադրույքով:

ՙՄենք գոհ ենք ՙՕվալ պլաստիկ՚ ընկերության՚ ֆինանսավորումից հետո արձանագրված արդյունքներից, քանի որ արտադրությնա ծավալներն աճել են երկու անգամ: Մենք մտադիր ենք հետագայում նույնպես ֆինանսավորել այդ ընկերությանը, առաջին հերթին, արտադրանքի արտահանման նախագծերին աջակցելու համար՚,-հայտարարել է վարչապետը հոկտեմբերի 30-ին ձեռնարկություն կատարած այցի ընթացքում:

Նշենք, որ ՙՕվալ պլաստիկ՚ ընկերությունն՚ ստեղծվել է 1995 թվականին, զբաղվում է սննդի արդյունաբերության և ըմպելիքների արտադրության պլաստիկ իրերի, ինչպես նաև կոնտեյներների, տարաների և քիմիական, դեղագործական ու կոսմետիկ արդյունաբերության փաթեթների արտադրությամբ:

Ինչպես նշել է ընկերության տնօրեն Վարուժան Խալաթյանը, ստացված միջոցներից 60 մլն դրամն ընկերությունն ուղղել է գործող վարկային պարտավորությունների մարմանը, իսկ 80 մլն դրամը՝ հիմնականում կապիտալ ներդրումների իրականացմանը, մասնավորապես, նոր սարքավորումների ներմուծմանը, ինչպես նաև արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրմանը: Ակնկալվող 60 մլն դրամով ևս նախատեսվում է ներմուծել նոր սարքավորումներ: Նրա խոսքերով, ընկերությունն ակնկալում է ՙՓՄՁ ներդրումներ՚ ունիվերսալ վարկանային կազմակերպության միջոցով ստանալ ևս 60 մլն.դրամ` արտադրության լիակատար արդիականացման նախագծի իրականացման նպատակով, ինչը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը և ամրապնդել մրցակցային դիրքերը շուկայում: Ներմուծվող սարքավորումներն ընկերությունը վերցրել է ACBA Leasing լիզինգային ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Վարկի ստացումը թույլ կտա նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է 170 մարդ:

Ըստ կազմակերպության ղեկավարի, գործարանի արտադրանքը կայուն պահանջարկ ունի երկրում, սակայն արտադրության միայն 10%-ն է ուղղվում արտահանմանը, հիմնականում` դեպի Վրաստան: Նա նշել է, որ արտադրության արդիականացումը թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները, ուղղելով այն նաև դեպի Ռուսաստանի և Ղազախստանի շուկաները, որտեղից արդեն ստացվում են տարբեր տեսակի արտադրական ապրանքների համար նախատեսվող տարաների հայտեր:

Ձեռնարկություն կատարած այցի ընթացքում վարչապետը նշել է, որ ՓՄՁ ոլորտի հեռանկարային նախագծերի ֆինանսավորմանն աջակցելու քաղաքականությունը երկրում կշարունակվի, և ՙՕվալ պլաստիկ՚ ընկերության՚ հաջողված նախագիծը դրա վառ ապացույցն է:

Նշենք, որ ՙՓՄՁ ներդրումներ՚ ունիվերսալ վարկային կազմակերպություն՚ փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմամբ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսից: ՙՓՄՁ ներդրումներ՚ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են ձեռնարկատիրական /բիզնես/ վարկեր:

>>>
Էդվարդ Նալբանդյան. Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ բանաձևի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող ձևակերպումները հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 14:46

 Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, որում նշանակալի դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվեց անցած շաբաթ Եվրախորհրդարանում Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ ընդունված բանաձևը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Նախարարը հավելեց, որ նմանատիպ ձևակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց խորհրդարանական մակարդակով փոխգործակցության հետագա ծրագրերին և իրականացվելիք քայլերին:

>>>
Գ.Մակարյան. Հայաստանը Մաքսային միությունում չունի հեռանկարներ
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 14:44

Հայաստանը Մաքսային միությունում չունի հեռանկարներ: Այս մասին հոկտեմբերի 30-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Նրա կարչծիքով, ավտորիտար ռեժիմների ընտանիքում Հայստանը չի կարող տեղ ունենալ: Բելոռուսը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներում զբաղեցնում է 18 տեղը, Ղազախստանը` 27 տեղը: Ընդ որում, առաջինի մասնաբաժինը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում կազմոմ է 0.8%, իսկ մյուսինը` 0.2%: ՙՄնում է միայն Ռուսաստանը, որը Եվրամիությունից հետո հանդիսանում է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը՚,-նշել է Մակարյանը, հավելելով, որ այդ միությունում մեր երկիրն անելիք չունի: ՙՄՄ երկրներում դիտվում է տնտեսական անկում, աճում է կոռուպցիան, առկա է անմրցունակ միջավայրը, տարածաշրջանային զարգացումների անհեռանակար լինելը, կախվածությունը խողովակաշարերից, ավտորիտար ռեժիմների առկայությունը, ժողովրդավարության պակասը: Այդ միությունում մենք անելիք չունենք՚,-նշել է Միության ղեկավարը, վստահություն հայտնելով, որ ԵՄ հետ կստորագրվի փաստաթուղթը: ՙԵվ եթե ոչ նոյեմբերին` ապա ավելի ուշ: Կարծում եմ, որ դա տեղի կունենա մինչև 2014 թվականի մարտը՚,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:

Մաքսային միությունն ստեղծվել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում` որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև, որը նախատեսում է միասնական մաքսային տարածություն: Ընդ որում մաքսային միության մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ:

>>>
Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 14:41

ՙԵս թեպետ չեմ ճանաչում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանին, այդուհանդերձ չեմ կարող չհամաձայնել երեկվա նրա հայտարարության (iLur.am 29.10.2013) այն եզրակացության հետ, որ Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից՚,- ասվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`
iLur.am կայքում տեղ գտած հոդվածում:

ՙԱյն, որ վերջինս, բացառությամբ անձնական և կլանային բարգավաճման բնագավառի, այդ պաշտոնում բոլոր մնացյալ առումներով լիովին ձախողվել է, բանական մարդու մոտ, իհարկե, որևէ կասկած չի հարուցում։ Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։ Պատասխանը, որքան էլ ցավալի, միանշանակ «ո՛չե է։ Որովհետև.

1. Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ՝ արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ՝ արտաքուստ թեև վերացական թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում չափազանց կոնկրետ, եթե ոչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար։

2. Ակնհայտ է, որ վստահելի գործընկերոջ համբավը վերականգնելու և ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների։ Ակնկալել, որ այդ բարեփոխումներն ի վիճակի է իրականացնել Սերժ Սարգսյանը, հավասարազոր է քաղաքական կուրության։ Այդ անձնավորությունից բարեփոխիչ կերտելու «միամտությունե իրենց կարող էին թույլ տալ միայն «իդեալիստե եվրոբյուրոկրատները։ Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։

3. Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եւ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար՝ ընդ որում թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյա-հոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև՝ այն է, կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։

4. Հետևաբար, իսկապես ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա՝ ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի՝ որպես վստահելի ու պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի։

5. Քաղաքական այն ուժերը, հասարակական կազմակերպությունները, այսպես կոչված՝ «անկախե վերլուծաբանները, մամուլի միջոցները և մտավորականության ներկայացուցիչները, ովքեր չեն հասկանում այս ակնհայտ իրողությունը, առավելևս՝ հասկանալով հանդերձ, խոսքով ու գործով նպաստում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը, կամա թե ակամա դառնում են Հայաստանի և Արցախի ապագան վտանգի տակ դնողի հանցակիցը։

6. Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում։ Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով։

7. Անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով հարկ եմ համարում հայտարարել, որ նախագահական ընտրություններում ես առաջադրվելու մտադրություն չունեմ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը։

8. Ժամանակ չի մնացել։ Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես ասվեց, ընկել է ցուգցվանգի մեջ, ապա հայ ժողովուրդը հայտնվել է ցայտնոտի վիճակում՚,- նշվում է հոդվածում:

>>>
ՙԱրմենՏել՚ ընկերության աշխատակիցները մասնակցեցին բարեկարգման աշխատանքներին Լեռնագոգ համայնքում
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 14:25

ՙԱրմենՏել՚ ընկերության (ապրանքանիշը Beeline) աշխատակիցները, Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Լեռնագոգ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցեցին ծառատունկին: ՙԹթվածին դպրոցին՚ ծրագրի շրջանակում վերակառուցվեց դպրոցի բակը և համալրվեց ոռոգման համակարգով, իրականացվեց ծառատունկ, աղբամանների և նստարանների տեղադրման աշխատանքներ: Բացի այդ ներկվեցին համայնքի գլխավոր փողոցներից մեկի դարպասները՝ ստեղծելով ավելի գրավիչ միջավայր: Միջոցառումն իրականացվում է համայնքների կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում:

ՙԱրմենՏել՚ ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագիրն այս ամենի վառ ապացույցներից մեկն է: Այսօր ՙԱրմենՏել՚ ընկերության աշխատակիցները համայնքի երեխաների հետ միասին արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի դպրոցի շրջանավարտները հիշեն իրենց դպրոցն այնքան գեղեցիկ և խնամված, ինչպիսին մենք այն տեսնում ենք հիմա՚,- ասել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ՙԱյսօր տեսա, թե ինչպես է իրականություն դառնում Հիմնադրամի առաքելությունը. երեխաները իրենք են նախաձեռնում իրենց միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր՝ առանց սպասելու մեր միջամտությանը: Երախտապարտ եմ, որ այս կարևոր գործում մեր կողքին է նաև «ԱրմենՏելե ընկերությունը՚,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը:

2013 թվականի ընթացքում ՙԱրմենՏել՚ ընկերությունն աջակցեց Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ և Դալարիկ համայնքների բարեկարգման աշխատանքներին: Բոլոր հովանավորված ծրագրերն ընտրվել են ՙՁեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար՚ ամառային դպրոց ծրագրի շրջանակում, որի նպատակն էր նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:

Նշենք որ, ՙԱրմենՏել՚ ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը:

>>>
Արտակ Բուդաղյանի փաստաբանը մտադիր է գործը դատարան հասցնել
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 14:14

 Չնայած այն բանին, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ համաներում է տարածվում, նրա պաշտպան Հայկ Ալումյանը մտադիր է գործը դատարան հասցնել: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալումյանը:

ՙՄասնավորապես, փաստաբանն ընդգծել է, որ նախաքննական մարմինը դիտավորյալ ձգձգում է քննությունը, որը գործը կարճվի: Սակայն, մենք կանգ չենք առնի և կհասցնենք այն դատարան՚,- ընդգծել է փաստաբանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ վերջերս համացանցում հայտնված չմոնտաժված տեսագրությունից պարզ է դառնում, որ Ավետիք Բուդաղյանի սպանությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու ինքնապաշտպանության հետևանք չէր: Արտակ Բուդաղյանը պնդում է, որ տեսել է տանից կատարված կրակոցը, ընդգծել է փաստաբանը:

>>>
Ռուսաստանի խորհրդարանականները համաձայն են, որ ռուսական սպառազինության մատակարարումներն Ադրբեջան խնդիրներ են ստեղծում տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 10:47

Ռուսաստանցի խորհրդարանականները համաձայն են, որ ռուսական սպառազինության մատակարարումներն Ադրբեջան խնդիրներ են ստեղծում տարածաշրջանում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը` ամփոփելով ՀԱՊԿ ԽՎ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նիստի արդյունքները:

Նա հաղորդել է, որ այսօր Երևանում բացված երկօրյա նիստի ընթացքում ինքը բարձրացրել է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հարցը, նշելով, որ նման գործարքները չեն նպաստում կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում: ՙԲովանդակային առումով ՀԱՊԿ չի կարող դիտարկվել լուրջ կառույց, եթե 4 մլրդ դոլարի ռուս-ադրբեջանական գործարքը մատուցվում է սոսկ որպես ՙբիզնես նախագիծ՚: Մեր ռուսաստանցի գործընկերները համակարծիք են, որ սա իրոք չափազանց կարևոր խնդիր է, որը, սակայն, պահանջում է լուրջ քննարկում՚, - ասել է Քոքոբելյանը: Հայ պատգամավորը տարօրինակ է համարում նաև այն, որ եզրափակիչ փաստաթղթում, որը պետք է ամփոփի նիստի արդյունքները, թվարկվում են տարածաշրջանի առջև կանգնած արտաքին մարտահրավերները, և խոսք է գնում Սիրիայի, Իրանի, Աֆղանստանի և այլ հակամարտությունների մասին, սակայն չեն շոշափվում ռուս-վրացական պատերազմի հարցը, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրները:

>>>
ՀՖՖ նախագահ. Եթե պարզվի, որ հավաքականի նոր մարզիչը գերմանացի է, իմ մականվան հետ դա ոչ մի առնչություն չի ունենա
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 10:46

Եթե պարզվի, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը գերմանացի է, իմ մականվան հետ դա ոչ մի առնչություն չի ունենա: Այդ մասին հոկտեմբերի 30-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (ՙՆեմեց Ռուբո՚):

>>>
Աշոտյանը Հայաստանը համեմատել է բազմադեմ Յանուսի հետ
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 10:02

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին վշտացրել է ՙՕ-Էռ-Տե՚-ի հաղորդումը, որում խոսք էր գնացել այն մաիսն, թե Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը կախված է Ադրբեջանի հետ տարածքային հարցերի լուծումից:

>>>
ՀԿԵ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման կոնֆերանսին
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 09:49

Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման միջազգային կոնֆերանսին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայում և նվիրված էր արդյունավետ սակագնային կարգավորմանն ու երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքներում ներդրումների խթանմանը: Կոնֆերանսի շրջանակներում ՀԿԵ ղեկավարը հանդես է եկել ՙերկաթուղային տրանսպորտի կոնցեսսիայի փորձն ու պրակտիկան Հայասատանի երկաթուղու օրնակով՚ պրեզենտացիայով՝ ներկայացնելով ընկերության գործունեության տարբեր կողմերը:

>>>
Սպորտի նախարարը` իր որդուն առնչվող աղմկահարույց պատմության մասին. Ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 09:32

 Սպորտի և երիտասարդության գործերի նախարար, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը մեկնաբանել է հայ-իրանական սահմանում թմրանյութեր փոխադրելու կասկածանքով ձերբակալված իր որդուն առնչվող աղմկահարույց պատմությունը: ՙԱմեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա՚, - հոկտեմբերի 30-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է նախախարարը: Նրանից այլ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, նախարարը հապճեպ հեռացել է:

>>>
Միջադեպ ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ. հայ պատգամավորները պահանջում են ռուսերենից հայերեն թարգմանություն
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 08:23

 Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում կքննարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության աշխուժացման և անվտանգության ապահովման հեռանկարները ՀԱՊԿ տարածությունում:

>>>
Անիմատոր Ժորժ Շվիցգեբելի նոր ֆիլմի համար մուսա է դարձել Շուբերտի երաժշտությունը
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013 08:23

Աշխարհահռչակ անիմատոր Ժորժ Շվիցգեբելն աշխատում է նոր ֆիլմի վրա: Նախօրեին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին` Շվիկցգեբելը տեղեկացրել է, որ նոր անիմացիոն ֆիլմի ստեղծմանն իրեն ոգեշնչել է Շուբերտի երաժշտությունը:

>>>
Տրայան Հրիստեա. Հայաստանի կողմից ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ պայմանագրի վավերացումն առաջին քայլը կդառնա առանց վիզայի տեղաշարժի ճանապարհին
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2013 14:35

 Հայաստանի կողմից ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ պայմանագրի վավերացումն առաջին քայլը կդառնա առանց վիզայի տեղաշարժի ճանապարհին, այսօր ՙԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը`Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ և հետո՚ խորհրդաժողովի ժամանակ  հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

>>>
Կամո Արեյան. Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2013 13:18

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: 

>>>
Անիմատոր Մարկ Բորեալը մուլտսերիալ կնակարահանի կոմիքսների հիման վրա
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2013 13:17

 Հայտնի անիմատոր Մարկ Բորեալը մուլտսերիալ կնակարահանի կոմիքսների հիման վրա:

>>>
Հայաստանում համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2013 13:08

Նոյեմբերի 10-11-ն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Նոյեմբերի 11-ին ՙԳյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՚ ծրագրի շրջանակներում նվագախումբը՝ Վ. Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ կունենա Գյումրիում։ Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան)։

>>>
ՀԿԵ. Երկաթուղին բարձր վտանգավորության օբյեկտ է, և կոչ է անում անշեղորեն հետևել անվտանգության պահանջներին
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2013 13:07

 Երկաթուղին բարձր վտանգավորության օբյեկտ է, և կոչ է անում անշեղորեն հետևել անվտանգության պահանջներին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ  հայտարարել է ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ անվտանգության ծառայության պետի պաշտոնակատար Արմեն Պետրոսյանը:   

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը