Arminfo.info



Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ ՄոհբերինԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾԿիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդինՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենՄայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
Կարդալ ավելին





Դիտորդ. Երևանի ավագանու ընտրություններն անցան ավելի լարված մթնոլորտում, քան նախագահական ընտրությունները
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:55

 Երևանի ավագանու ընտրություններում արձանագրվել են կեղծ դիտորդներ, որոնք բացահայտումից հետո ստիպված են եղել լքել ընտրատեղամասը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙTransparency International Anti-corruption Center՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանը:

Ըստ դիտորդի, փետրվարին կայացած նախագահական ընտրություններն անցան ավելի հանգիստ և խաղաղ, քան մայրաքաղաքի ավագանու ընտրությունները: ՙՆախագահական ընտրությունների համեմատ, այս ընտրություններում իրավիճակն ավելի լարված էր, քաղաքական կուսակցությունների միջև ընթանում էր լուրջ պայքար: ՙTransparency International Anti-corruption Center՚-ի դիտորդները ընտրատեղամասերում արձանագրել են մարդկանց կուտակումներ, քվեարկության ընթացքում կարմիր գրիչի օգտագործում, ընդ որում, այս փաստի առնչությամբ ընտրական հանձնաժողովների ղեկավարները հայտարարում են, որ օրենքը չի արգելում օգտվել կարմիր գրիչից՚,-նշել է Բադեյանը, հավելելով նաև, որ հանձնաժողովների շատ անդամներ օժտված չեն մասնագիտական ունակություններով:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններն ավարտվել են 20:00-ին: Ըստ ԿԸՀ տվյալների, ընտրողների մասնակցությունը կազմել է 53.53%:

>>>
Ըստ ընտրատեղամասերի տվյալների, 1/17 և 2/22 տեղամասերում գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:53

 1/17 և 2/22 ընտրատեղամասերում տեղի են ունեցել քվներ մասնակի հաշվարկները:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, 1/17 ընտրատեղամասում մշկվել է 450 քվեաթերթիկ, 350 քաղաքացիներ քվեարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, ՙԲարև Երևանը՚ ստացել է 34, ՙԴաշնակցությունը՚` 22 ՙԲարգավաճ Հայաստանը՚` 13, ՙՕրինաց երկիրը՚` 9, ՙՀայ Ազգային Կոնգրեսը՚` 11 ՙԱռաքելությունը՚` 2 քվե: 16 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

2/22 ընտրատեղամասում մշակվել է 470 քվեաթերթիկ, 284 քվե ստացել է ՀՀԿ-ն, 106 քվե` ԲՀԿ-ն, 29 քվե`ՙԲարև Երևանը՚, 19 քվե` ՀԱԿ-ը,  5 քվե` ՀՅԴ-ն, 5 քվե` ՕԵԿ-ը, 3 քվե` ՙԱռաքելությունը՚:

>>>
ՀՀ ԿԸՀ մշակել է 56 ընտրատարածքների քվեաթերթիկները, առաջատարն է ՀՀԿ-ն
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:52

 Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, 56 ընտրական տեղամասերից ստացված տվյալներով Երևանի ավագանու ընտրությունների առաջատարն է ՀՀԿ-ն – 60.09% ¥27323¤: Նրան հաջորդում են` ԲՀԿ – 18.31%, ¥8324¤ ՙԲարև Երևան՚ - 8.44% ¥3836¤, ՀԱԿ – 4.55% ¥2067¤, ՀՅԴ – 4.11% ¥1870¤, ՕԵԿ – 3.78% ¥1720¤« ՙԱռաքելություն՚ - 0.73% ¥332¤:

>>>
ՙՏեղեկացված ընտրող՚. Ըստ 1.1% ընտրական տեղամասերի արդյունքների, 57.5% առջևում է ՀՀԿ-ն
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:52

 ՙՏեղեկացված ընտրող՚ SMS-հաղորդագրութոյւնների համակարգը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների առաջին արդյունքները:

Տվյալների համաձայն, 1.1% ընտրատեղամասերում ձայները բաժանվել են հետևյալ ձևով. Հանրապետական կուսակցություն - 57.5%, ՙԲարգավաճ Հայաստան՚ - 17.2%, ՙ«Բարև Երևան՚ - 9.3%, ՀՅԴ - 4.6%, ՀԱԿ - 4.2%, ՕԵԿ - 2.6%« ՙԱռաքելություն՚ - 0.6%

>>>
ՀԱԿ. Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:50

Երեւանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Այս մասին է ասված ՙՀայ Ազգային Կոնգրես՚ կուսակցությայ հայտարարությնա մեջ:

Փաստաթղթի համաձայն, արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային և ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ և այլն։ ՙԵթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից բացակայողների, մարզերից և հարևան հանրապետություններից մարդկանց ֆիկտիվ գրանցման հաշվին, ապա մասնակիցների հայտարարված 56%-ի տակ պետք է հասկանալ իրական ընտրողների թվի 80-85%-ը, ինչը աներևակայելի է անգամ համապետական ընտրություններում։

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես, ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։

>>>
ՀՀ Ոստիկանությունը քննում է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ 81 հաղորդագրություն
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:48

 ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ տվյալները:

Ինչպես նշվում է ոստիկանության կայքում, ժամը 22:30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ոստիկանությունում քննվում է 81 հաղորդագրություն: Ներկա պահին ոստիկանությունն արդեն հարցուցել է 4 քրեական գործ:

>>>
Էդուարդ Շարմազանով. Թափանցիկ ընտրությունները Հայաստանում արդեն դարձել են անշրջելի գործընթաց
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:46

Երևանի ավագանու ընտրությունները մրցակցային էին և մենք գտնում ենք, որ դրանք բնականոն ու նորմալ են անցել, թեև բավականին լարված պայքար էր, որովհետև գրեթե բոլոր ուժերը մասնակցում էին:  Այս մասին այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, դեռևս արդյունքների մասին չի խոսի, քանի որ չկան պաշտոնական տվյալներ: ՀՀԿ շտաբը դատապարտում է բոլոր ընտրախախտումները, բայց իրավապահ մարմիններն ու նաև լրատվամիջոցները լավ աշխատեցին: Է.Շարմազանովը նշեց նաև, որ այսօրվա օրը ցույց տվեց, որ իրավապահ մարմինները ի զօրու են համապատասխան արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին:

Նա հրաժարվեց որևէ կանխատեսումների, նշելով, որ ՙԿանխատեսումներով զբաղվում են այլ գործիչներ: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ընթանում է, Երևանի բնակչությունը կապրի ավելի լավ Երևանում՚,- հայտարարեց Է.Շարմազանովը ի պատասխան հարցի, թե ի վերջո որքա՞ն ձայն կհավաքի ՀՀԿ-ն այս ընտրություններում:

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, 10 ընտրական տեղամասերից ստացված տվյալներով Երևանի ավագանու ընտրությունների առաջատարն է ՀՀԿ-ն – 63.98% ¥3773¤: Նրան հաջորդում են` ԲՀԿ - 17.18%, ¥1013¤ ՙԲարև Երևան՚ - 7.55% ¥445¤, ՀՅԴ - 3.43% ¥202¤, ՀԱԿ – 3.71% ¥219¤, ՕԵԿ - 2.81% ¥166¤« ՙԱռաքելություն՚ - 1.34% ¥79¤:

>>>
ՀՀ ԿԸՀ մշակել է 31 ընտրատեղամասերի քվեաթերթիկները
 Կիրակի, 5 Մայիսի 2013 20:45

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, 31 ընտրական տեղամասերից ստացված տվյալներով Երևանի ավագանու ընտրությունների առաջատարն է ՀՀԿ-ն – 62.73% ¥15819¤: Նրան հաջորդում են` ԲՀԿ - 16.18%, ¥4081¤ ՙԲարև Երևան՚ - 8.11% ¥2046¤, ՀԱԿ – 4.35% ¥1096¤, ՀՅԴ – 4.15% ¥1047¤, ՕԵԿ – 3.68% ¥929¤« ՙԱռաքելություն՚ - 0.8% ¥201¤:

>>>
17.00-ի դրությամբ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.95%-ը
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:56

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, 17.00-ի դրությամբ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել է 366982 ընտրող կամ ընտրողների 44.95%-ը:

Ընտրողների թիվը ըստ վարչական շրջանների. Աջափնյակ-  43,533 ընտրող կամ 53.33 %, Ավան- 19,522 ընտրող կամ 51.56 %, Արաբկիր-41,184 ընտրող կամ 43.93 %, Դավթաշեն- 14,193 ընտրող կամ 45.54%, Էրեբունի- 38,221 ընտրող կամ 42.03 %, Կենտրոն- 36,444 ընտրող կամ 39.16 %, Մալաթիա-Սեբաստիա-  36,431 ընտրող կամ 35.35%, Նոր- Նոր 45,990 ընտրող կամ 46.89 %, Նորք Մարաշ- 5,373 ընտրող կամ 53.09 %, Նուբարաշեն- 4,039 ընտրող կամ 51.86 %, Շենգավիթ-56,851 ընտրող կամ 50.66 % Քանաքեռ-Զեյթուն- 25,211 ընտրող կամ 44.36 %:


>>>
ՀՀ ԱԺ նախագահը չի բացառում ՀՀԿ և ԲՀԿ միջև կոալիցիան Երևանի Ավագանու խորհրդում և ՀՀ կառավարությունում
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:54

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառում ՀՀԿ և ԲՀԿ միջև կոալիցիայի ստեղծման հնարավորությունը Երևանի Ավագանու խորհրդում և կառավարությունում: Այդ մասին Աբրահամյանը հայտարարել է մայիսի 5-ին`իր քաղաքացիական պարտքը կատարելով Երեւանի Հր. Աճառյանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում:  Պատասխանելով այն հարցին, թե քանի նախարար է փոխվելու նոր կառավարությունում`Աբրահամյանը կոչ է արել սպասել ևս երկու օր:

Նշենք, սակայն, որ մեկ օր առաջ պատասխանելով նույն հարցին`Աբրահամյանը բացառել էր ՀՀԿ և ԲՀԿ համախմբման հնարավորությունը: Իսկ այսօր երկու կուսակցությունների միջև քաղաքական դաշինքի հնարավորությունն առաջինը կանխատեսել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: ՙԵս չեմ բացառում ՀՀԿ և ԲՀԿ միջև նոր կոալիցիայի հնարավորությունը, թեև անձամբ ես դա չէի ցանկանա՚,- հայտարարել է Աշոտյանը:

>>>
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծ ահազանգեր են ստացվել ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:53

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծ (080-080-804)  ահազանգեր են ստացվել Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ:

Մասմավորապես`հաղորդվում է, որ ՙZ՚ տաքսի ծառայության S 0358 և S 0370 պետհամարանիշերով տաքսիները 15 րոպեն մեկ շարունակում են ընտրողներ բերել տեղամաս ընտրության: Մի կին, ով ներկայանում է որպես ՙծերանոցի վարիչ՚, տարեց մարդկանց է բերում է ընտրատեղամաս և առանց գրանցամատյանում գրանցվելու օգնում նրանց քվեարկել: 07/13 ընտրատեղամասում անհետանում են անձնագրերում դրված կնիքները և իրականացվում է կրկնակի քվեարկություն:

>>>
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում կրկնակի քվեարկության փորձ կատարած քաղաքացուն
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:49

Մայիսի 5-ին` ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդել է, որ անձամբ կանխել է քաղաքացու կրկնակի քվեարկության փորձը: Պարզվել է, որ նշված անձը Շենգավիթի բնակիչ, 54-ամյա Ղազար Մ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանական բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է մայրաքաղաքի ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքից
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:25

 Մայրաքաղաքի ավագանու խորհրդի ընտրություններն ընթանում են ավելի բարձր մակարդակով, քան քաղաքական ընտրությունները: Այդ մասին հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ` կատարելով իր քաղաքացիական պարտքը:

Նրա ասելով, եթե Հայաստանի նախագահի ընտրություններն ա ցնեին նույնպիսի մակարդակով, այժմ իրավիճակը Հայաստանում արդեն փոխված կլիներ:

Հովհաննիսյանը նաև նշել է, թե չնայած այն հանգամանքին, որ տվյալ պահին արձանագրվել են մեծաթիվ ընտրախախտումներ, ՙԲարև Երևան՚ դաշինքը հաջողության կհասնի ընտրություններում:

>>>
Վարչապետը զրպարտություն է որակել հանրապետականների կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ տեղեկատվությունը
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:23

Զրպարտություն է խոսել այն մասին, թե ՀՀԿ ընտրակաշառք է բաժանում: Այդ մաիսն հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին 10/21 ընտրատեղամամսում քվեարկելուց հետո:

Նա միևնույն ժամանակ նշել  թե ոչ մի իրավախախտում անպատիժ չի մնա, ավելացնելով, որ բոլոր ահազանգերն արձանագրվում են, և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Ընդ որում վարչապետը խաղաղ է որակել ընտրություններում առկա իրավիճակը:

>>>
9/11 ընտրատեղամասում խոսքակռիվ է տեղի ունեցել հանձնաժողովի քարտուղարի և ԲՀԿ 4 համարի միջև
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:22

 9/11 ընտրատեղամասում, որտեղ ավելի վաղ քվեարկել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, տեղի է ունեցել բախում ընտրական հանձնաժողովի քարտուղար Կարինե Նալբանդյանի և  Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի միջև:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը դեպքի վայրից, Բագրատյանը մտել է ընտրատեղամաս և հանձնաժողովի անդմներից պահանջել, որպեսզի քվեատուփի մոտ նստի ԲՀԿ ներկայացուցիչ, որին ավելի վաղ փոխարինել էր ՙԲարև Երևան՚ դաշինքի ներկայացուցիչը: Մերժում ստանալուց հետո նրանց միջև խոսքակռիվ է սկսվել: ՙԲՀԿ ներկայացուցիչը  քվեատուփի մոտ նստել է ընտրատեղամասի բացման պահից,  այնուհետև ՙԲարև Երևան՚ դաշինքի վստահված անձը դիմել է ԲՀԿ ներկայացուցչին փոխարինելու և անձամբ քվեարկության գործընթացին հետևելու խնդրանքով:  Բոլոր գործողությունները կատարվել են Հայաստանի ընտրական օրենսգրքին հնամապատասխան: Իսկ Բագրատյանն իրավունք չուներ ինձ դիմել նման պահանջով՚, - հայտարարել է Նալբանդյանը:

Բագրատյանն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել միջադեպը և հեռացել է ընտրատեղամասը` սպառնալիք հղելով Նալբանդյանի հասցեին:

>>>
Լևոն Տեր-Պետրոսյան. Բողոքելու իրավունք չունի նա, ով ընտրություններին չի մասնակցում
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:19

 ՀՀ առաջին նախագահ, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Ա. Սպանդարյանի անվան հանրակրթական դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ բողոքելու իրավունք չունի նա, ով ընտրություններին չի մասնակցում: ՙԲոլորը պետք է մասնակցեն ընտրություններին և իրենց ձայները տան նրանց օգտին, ում սատարում են՚, - կոչ է արել Տեր-Պետրոսյանը:

Նա ընդսմին չի ցանկացել մեկնաբանել 2013 թվականի նախագահական ընտրություններին իր չմասնակցելուն առնչվող հարցը:

>>>
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ. Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:18


 ՙՔաղաքացիական հասարակության ինստիտուտ՚ հասարակական կազմակերպությունը, որը ՙԵրևանի ավագանու ընտրություններ-2013՚ իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով, հայտարարում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ համեմատած Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների։

Համատարած ընթանում են մարդկանց ուղղորդումներ և՛ ընտրատեղամասերից դուրս, և՛ ընտրատեղամասերի ներսում։ Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում մեծ մասամբ ընտրատեղամասերից դուրս՝ ոստիկանության անգործության պայմաններում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում.ՀՀ ոստիկանությանը՝ արգելել ընտրատեղամասերի մոտակայքում ուղղորդող մարդկանց խմբերի և առանձին անհատների ներկայությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` արագ արձագանքել տեղամասերից ստացվող ահազանգերին և քայլեր ձեռնարկել ընտրատեղամասերի ներսում կողմնակի մարդկանց գտնվելը բացառելու ուղղությամբ։

>>>
ՙԺառանգություն՚. Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին փորձել է կաշառել ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչներին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:16

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին գործարք է առաջարկում ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՙԲարև Երևան՚ դաշինքի Երևանի ավագանու ցուցակում 2–րդ տեղը զբաղեցնող Անահիտ Բախշյանը։

>>>
Քաղաքական տարբեր ուժեր շարունակում են ահազանգել Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում խախտումների մասին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:15

 Հայ ազգային կոնգրեսը հաղորդում է 3/19 ընտրատեղամասում խախտումների մասին:

3/19 տեղամասում վիճակահանությունը անելուց եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի՝ Կոնգրեսական անդամը, եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին՝ հանձնաժողովի անդամները ասել են, որ քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Եւ դա այն դեպքում, երբ իրականում որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում:

Մեկ այլ դեպք արձանագրվել է Նոր Նորք վարչական շրջանում, ՀՅԴ թեժ գիծ ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 62 դպրոցում, որտեղ տեղակայված է 1/28 ընտրատեղամասը, ջավախցիների հոսք է նկատվում: Պարզվել է, որ նրանց Երևանի գրանցում են տվել այս տարվա ապրիլին: 4-րդ զանգվածում` մանկապարտեզում տեղեկայված 2/08 ընտրատեղամասում, արձանագրվել է մարդկանց կուտակումներ, ավելին`ոստիկաններն ընտրողներին հուշում են, թե ում օգտին քվեարկել: 9-րդ զանգվածում տեղակայված 2/35 ընտրատեղամասում լարված իրավիճակ է: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչները տեղամաս են բերել ամրակազմ երիտասարդների, ովքեր սպառնում են ընտրահանձնաժողովի անդամներին:
Այդ ամենի հետևում կանգնած է տեղացի հեղինակություն եզդի Արթուրը: Ավելին, բոլոր ընտրատեղամասերում ԲՀԿ ներկայացուցիչները 10 000 դրամ կաշառք են բաժանում:

>>>
Ջոն Հեֆֆերն. Քվեարկեք ձեր նախընտրած թեկնածուի օգտին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 15:14

 Քվեարկեք ձեր նախընտրած թեկնածուի օգտին, իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Միաժամանակ ամերիկացի դիվանագետը հաջողություն է մաղթել Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին: ՙԱյսօր ընտրությունների օր է, և ես հաջողություն եմ մաղթում բոլոր կուսակցություններին, բոլոր թեկնածուներին և բոլոր ընտրողներին՚,- ընդգծել է նա:

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը