ՎՏԲ-Հայաստան
Բանկը հանրային ծառայությունների ոլորտում անցկացվող «Հանրային վարկանիշ» ամենամյա
մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից,
մրցանակաբաշխությունը անցկացվել է սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի
ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Այս տարվա ապրիլին Gallup International սոցիոլոգիական
ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ողջ տարածքում անցկացրել
է սոցիալոգիական հարցում լավագույն բանկ ճանաչելու նպատակով: Հարցման արդյունքում,
որն անցկացվել է 1067 հոգու շրջանում ՀՀ բոլոր մարզերում, և «Հանրային վարկանիշ»
ընկերության փորձագիտական եզրակացության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ
բանկերի շրջանում ճանաչվել է լավագույնը: «Լավագույն բանկ» մրցանակը ՎՏԲ-Հայաստան
Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե
Աճեմյանը:
Միջոցառմանը ներկայացված էր 30 անվանակարգ
ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, շինարարության, արդյունաբերության և այլ
ոլորտներում:
««Հանրային վարկանիշի» կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի
ճանաչումը որպես Հայաստանի լավագույն բանկ կարևոր իրադարձություն է: Սա բանկի ողջ
թիմի ջանասեր աշխատանքի ու գործին նվիրվածության ցուցանիշ է: Կցանկանայի
շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին անաչառ գնահատականի համար և նշել, որ
այս մրցանակը ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ բանկի հաճախորդների ձեռքբերումն
է: Մենք շարունակելու ենք ընդլայնել բիզնեսը և հայկական շուկա մտցնել նոր ծառայություններ ու պրոդուկտներ»,-ասդել է ՎՏԲ-Հայաստան
Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականցնում «Հանրային
վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերությունը: Դրա շրջանակում անցկացվում են
մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են
Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության,
հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման
օբյեկտիվ գնահատականը:
Սոցիոլոգիական հարցումների ծրագիրն իրականացրել է Gallup
International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ ողջ
տարածքում «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով:
«ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ
Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի
միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես
ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն
ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: