Մենք
այսօր այստեղ ենք, Ծիծեռնակաբերդում` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան
կայսրությունում հայերի զանգվածային տեղահանության և կոտորածի զոհերի հիշատակին:
Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նրա ասելով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր, այս
տարելիցի առնչությամբ հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ուղերձում հանդես է գալու ուժեղ հայտարարությամբ: Դեսպանը
հավաստիացրել է, որ ԱՄՆ ղեկավարն օբյեկտիվ գնահատական է տալու 20-րդ դարասկզբի
իրադարձություններին: ԱՄՆ դիվանագետը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս
հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման օգտին:
«Մենք
մշտապես աջակցել ենք Անկարայի և Երևանի միջև արձանագրությունների ստորագրմանը:
Անհրաժեշտ ենք համարում սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների
հաստատումը երկու երկրների միջև: ԱՄՆ շարունակում է իր ջանքերն այդ ուղղությամբ»,
- ընդգծել է դեսպանը: Ընդ որում Հեֆերնը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությունը, որում նա ցավակցություն
էր հայտնել «20-րդ դարասկզբի իրադարձությունների»
զոհերի սերունդներին: Հեֆերնի կարծիքով,
հնարավոր է, այդ մասին հայտարարություն հնչի Վաշինգտոնից: